5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Վերապատրաստման 2-րդ օրը

Մեր վերապատրաստվողների ոգևորությունը շատ մեծ է: Նրանք մեծ սիրով են մասնակցում տիկնիկագործության, երաժշտական, սպորտային պարապմունքներին: Այսօր օրվա երկրորդ կեսին էլ հանդիպեցինք Մարմարյա սրահում:  Խմբերի բաժանվելուց հետո Աշտարակի թիվ 3 «Հովիկ» և թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզների դաստիարակների հետ բացեցինք իրենց մանկապարտեզների բլոգները: Բլոգները որոշակի տեսքի բերելուց հետո, պայմանավորվեցինք հանդիպել արդեն պատրաստի նյութերով՝ բլոգի վարման հետագա քայլերին ծանոթանալու համար:

«Հասմիկ» մանկապարտեզ

«Հովիկ» մանկապարտեզ

Վերապատրաստման առաջին օրը

Այսօր կրթահամալիրում մեկնարկեց նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների վերապատրաստման 5-օրյա դասընթացը: Օրը սկսեցինք Մեդիակենտրոնից, որտեղ հավաքվել էին մեր մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից: Վերապատրաստման համակարգող Նաիրա Նիկողոսյանի հետ խումբը քայլքով շարժվեց դեպի Հյուսիսային դպրոց, այնուհետև՝ Մայր դպրոց: Մասնակիցները ծանոթացան միջավայրին, կրթահամալիրի կայքին, «Բզեզ» և «Դպիր» ամսագրերին, ներկայացվեցին օրվա անելիքները: Համեղ ընդմիջումից հետո առաջին օրն ամփոփվեց տիկին Մարինեի և տիկին Սոֆյայի հետ, ովքեր մեր մասնակիցներին մի քանի պարերգեր և խաղերգեր սովորեցին:

Это слайд-шоу требует JavaScript.

Շոգ, արև, ջուր…

Это слайд-шоу требует JavaScript.

Մենք. Դավիթ Հարությունյան

Հայկը 4,5 տարեկան է: Սիրում է խաղալ և պարել: Հեքիաթներից նախընտրում է «Անխելք մարդը»: Երբ մեծանա, որոշել է պապիկ դառնալ: 🙂

Մենք. Հայկ Ղազարյան

Հայկը մեր ամենալողորդ, անվախ ու բարի 5 տարեկաններից է: Սիրում է լողալ լողավազանում, հեծանիվ վարել: Իր ամենասիրելի հերոսը Սասունցի Դավիթն է, քանի որ, ըստ Հայկի, Սասունցի Դավիթը ամենաուժեղ թագավորն է: Երբ մեծանա, կարատեիստ է դառնալու:

Մենք. Սոֆի Օհանյան

Այս գեղեցկուհին Օհանյան Սոֆին է: Գեղեցիկ, նուրբ, թիթիզ ու հավասարակշռված այս աղջիկը սիրում է երգել, պարել, հետաքրքրիր մուլտֆիլմեր դիտել, լողալ: Երբ մեծանա, բժշկուհի է դառնալու, քանի որ սիրում է ներարկիչով ներարկումներ անել:

Հունիսիկի թաց մռութները

Это слайд-шоу требует JavaScript.

Մանկավարժության բաց ճամբար. ամփոփում

Մանկավարժության բաց ճամբար 5-6 տարեկանների դասվար-դաստիարակների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

hունիսի 26 – 30, ժամը՝ 9.00 – 15.00

Հյուսիսային դպրոց-պարտեզ, Րաֆֆու 69/1, հեռ.՝ 73.52.10

1-ին օր- օրվա լուսաբանումը՝ Մանուշակ Աբրահամյանի

2-րդ օր- օրվա լուսաբանումը՝ Ռոզա Ադամյանի

3-րդ օր- օրվա լուսաբանումը՝ Անահիտ Գրիգորյանի

4-րդ օր- օրվա լուսաբանումը՝ լողափերից

 

5-6 տարեկանների դասվար-դաստիարակների ճամբար. 3-րդ օր

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Հյուսիսային դպրոցում առաջին հանդիպումը տիկին Մարիետի հետ էր: Քննարկեցինք 1-9 դասարանի մայրենիի ծրագիրը, փորձեցինք առանձնացնել 1-3 դասարաններին վերաբերող հատվածները և անհրաժեշտության դեպքում լրացումներ արեցինք: Տիար Գևորգի հետ խոսեցինք դեդուկտիվ մտածողություն պահանջող խաղերի մասին: Համեղ ճաշից հետո մասնակցեցինք «Բարեկամություն» 2017 ճամբարի պաշտոնական փակմանը: Հետո ընկեր Սաշայի հետ շատ սիրուն ու փոքր-ինչ դժվար պար սովորեցինք: Օրն ավարտեցինք մարզական տրամադրությամբ՝ հեծանիվ վարելով և լողալով:

Это слайд-шоу требует JavaScript.

«Ձուկը և օվկիանոսը». Օշո

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների Читать далее…

Post Navigation

funny english for you

''Mkhitar Sebastatsi'' Educomplex - Nor Dproc

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աննա Օհանյանի Հատուկ մանկավարժության բլոգ.....

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հասմիկ Ղազարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լիլիթ Մեղրյան

«Երևակ» մանկապարտեզ

Հասմիկ Ղազարյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր , Նոր դպրոց