5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the day “28 Հունիսի, 2017”

5-6 տարեկանների դասվար-դաստիարակների ճամբար. 3-րդ օր

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Հյուսիսային դպրոցում առաջին հանդիպումը տիկին Մարիետի հետ էր: Քննարկեցինք 1-9 դասարանի մայրենիի ծրագիրը, փորձեցինք առանձնացնել 1-3 դասարաններին վերաբերող հատվածները և անհրաժեշտության դեպքում լրացումներ արեցինք: Տիար Գևորգի հետ խոսեցինք դեդուկտիվ մտածողություն պահանջող խաղերի մասին: Համեղ ճաշից հետո մասնակցեցինք «Բարեկամություն» 2017 ճամբարի պաշտոնական փակմանը: Հետո ընկեր Սաշայի հետ շատ սիրուն ու փոքր-ինչ դժվար պար սովորեցինք: Օրն ավարտեցինք մարզական տրամադրությամբ՝ հեծանիվ վարելով և լողալով:

This slideshow requires JavaScript.

Post Navigation