5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the month “Սեպտեմբերի, 2019”

«Թաշկինականերկում». մաս 2-րդ

Ուռա՜, մեր գունավոր թաշկինակներն արդեն պատրաստ են: Սովորողների ոգևորությունը մեծ էր, երբ տեսան իրենց կատարած աշխատանքի արդյունքը:

Գույներ և ազդեցություններ. նկարչական պլեներ. ամփոփում

Հերթական ստուգատեսային հինգշաբթի օրը 5 տարեկաններն իրականացրին նկարչական պլեներ: Ունկնդրելով կոմիտասյան երաժշտություն՝ նրանք փորձեցին գույների միջոցով թղթին փոխանցել իրենց զգացողությունները, հույզերը: Թե որքանո՞վ ստացվեց, դիտեք ինքներդ: 🙂

This slideshow requires JavaScript.

«Թաշկինականերկում». մաս 1-ին

Քոլեջի 5 տարեկանները և կարի, մոդելավորման մեկամյա խմբի սովորողներն իրականացրին համատեղ նախագիծ՝ «Թաշկինականերկում»: Մեկամյա խմբի սովորողներն օգնեցինք տարբեր տեսակի հանգույցներ անել գործվածքի վրա, իսկ 5 տարեկանները ներկեցին գործվածքի համար նախատեսված ներկերով: Արդյունքում յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքով պատրաստած-ներկած թաշկինակը:

 

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

30.09.2019-04.10.2019

Շաբաթվա բանաստեղծությունը՝ «Քամին»

Շաբաթվա երգը՝  «Տատիկ զալուր կմաղեր», «Գունդ անեմ»

Շաբաթվա հեքիաթը՝ «Ով աշխատի նա կուտի»

30.09.2019

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09:50 Լեզվագործունեություն. «Երբ մեծանամ…»
  • 09:50-10:00 Մարզական դադար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • 10:30-11:00 Երաժշտական գործունեություն
  • 11:00-12:00 Այցելություն ջերմոց-լաբորատորիա. ծաղկի կտրոններ
  • 12:00-12:30 Մաթեմատիկական գործունեություն
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Հեքիաթի ունկնդրում. «Ով աշխատի, նա կուտի»
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում

Read more…

Սեպտեմբերիկ. գույներ, ազդեցություններ. նկարչական պլեներ

Օրը՝  26.09.2019

Ժամը՝ 11։00֊12։00

Անցկացման վայրերը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցներ, Քոլեջ

Նպատակը՝ լսել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և դրանց ազդեցության ներքո ստեղծագործել ներկերով

Ունկնդրման նյութ՝

Read more…

Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

5 տարեկաններն այցելել էին «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Նախ ընկեր Լուսինեն ծանոթացրեց գրադարանի հետ, այնուհետև միասին ընթերցեցինք Թումանյանի «Ծիտը» հեքիաթը: Իսկ վերջում մեզ անակնկալ էր սպասվում՝ գեղեցիկ գիրք-նվերներ:

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

23.09.2019-27.09.2019

Շաբաթվա բանաստեղծությունը՝ «Կատու»

Շաբաթվա երգը՝  «5 էծ »

23.09.2019

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09:50 Լեզվագործունեություն. «Ողջույն, ես…»
  • 09:50-10:00 Մարզական դադար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • 10:30-11:00 Երաժշտական գործունեություն
  • 11:00-12:00 Հեծանվավարություն Քոլեջի հարակից բակում
  • 12:00-12:30 Մաթեմատիկական գործունեություն
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Ուրախ օտար լեզու
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում

Read more…

Տեխնոլոգիական ստուգատես. ամփոփում

Հերթական ստուգատեսային հինգշաբթին տեխնոլոգիական էր: Սովորողները կավով ծեփեցին իրենց դեմքերի հարթաքանդակները:  Ոգևորությունը մեծ էր, ամեն մեկը փորձում էր ընկերոջից առավել լավ հարթաքանդակ ստանալ:

This slideshow requires JavaScript.

Կոմիտաս 150 Տիգրան Մանսուրյանի հետ

Սեպտեմբերի 20-ին կրթահամալիր էր այցելել սիրելի Մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Օրվա մասին պատմող ֆիլմը դիտե՛ք ստորև:

Ագարակում 5 տարեկաններն են

Քոլեջի 5 տարեկաններն այցելեցին Ագարակ։ Քոլեջ֊Ագարակ ճանապարհն անցանք ոտքով՝ երգելով ու վայելելով աշնան արևի ջերմությունը։ Ագարակում մեզ սիրով դիմավորեցին ընկեր Էդմոնն ու ընկեր Էդգարը։ Այցի նպատակը ձիերի հետ ծանոթանալն էր, նրանց կերակրել ( սովորողներն իրենց հետ գազար, խնձոր ու կաղամբ էին բերել)։ Ոմանք վախեցան, չկերակրեցին ձիերին, բայց ժամանակի ընթացքում կսովորեն։

Post Navigation