5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the month “Հոկտեմբերի, 2019”

Ընտանեկան ֆլեշմոբ. ամփոփում

«Հոկտեմբերիկ» ստուգատեսի շրջանակում 5 տարեկաններն ամփոփում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սովորած բանաստեղծությունները:

Ներկայացնում է Լուկաս Պատարայան:

Read more…

Հոկտեմբերիկ. Ընտանեկան ֆլեշմոբ

Օրը՝ 31.10.2019

Ժամը՝ 19։00֊23։00

Անցկացման վայրը՝ տուն, բակ, ընտանիք

Նպատակը՝  ընտանեկան ֆլեշմոբ․ խաղով, թատրոնով ներկայացնել սովորած ստեղծագործություններից մեկը

Խնդիրները՝

  • Ներկայացնել, տարածել սովորած ստեղծագործությունները
  • Ստեղծագործությունը ներկայացնել խաղով, խաղալով

Ստեղծագործությունների ցանկ՝ 

  • Շունը / Հովհաննես Թումանյան/
  • Քամին / Հովհաննես Թումանյան/
  • Արտուտիկ /Հովհաննես Թումանյան/
  • Քամին ու Մժեղը / Աթաբեկ Խնկոյան/
  • Ծիածան / Աթաբեկ Խնկոյան/
  • Բզեզ  / Աթաբեկ Խնկոյան/
  • Կատու /Ղազարոս Աղայան/
  • Ծիտն ու բազեն /Ղազարոս Աղայան/
  • Սագիկ /Ղազարոս Աղայան/

Read more…

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

28.10.2019-01.11.2019

Շաբաթվա բանաստեղծությունը՝ «Քամին ու մժեղը»

Շաբաթվա հեքիաթը՝  «Ով աշխատի, նա կուտի»

Շաբաթվա երգերը՝ Հացթխիկի երգեր, նախապատրաստվում ենք դասարան-համույթի ելույթին

28.10.2019

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09:50 Լեզվագործունեություն. «Քամին ու մժեղը» բանաստեղծության խաղ-ուսուցում
  • 09:50-10:00 Մարզական դադար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • 10:30-11:00 Երաժշտական գործունեություն. հացթխիկի երգեր
  • 11:00-12:00 Կավագործություն
  • 12:00-12:30 Մաթեմատիկական գործունեություն
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Ազգային խաղ «Պուտ-պուտ»
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում

Read more…

«Խաղողածես» նախագծի ամփոփում

«Խաղողածես» ուսումնական նախագիծը շատ սիրվեց սովորողների կողմից: Նախ խոսեցինք խաղողի, նրա օգտակարության, տեսակների մասին: Հերթը հասավ ռադիոնյութի ձայնագրմանը, որտեղ սովորողները պատմեցին այն ամենն, ինչ գիտեին խաղողի մասին:

Էլ ինչ խաղողածես առանց «Մամի՜, մամի՜, խաղողը հասե՞լ է…» ազգային խաղի:

Հետո սովորողները խաղողի հատիկներն առանձնացրեցին, հաշվեցին, խաղողին գովեցին, իսկ վերջում՝ համեղ մրցակցեցին։

Խաղողճզմոցի

«Խաղողածես» ֆոտոպատումը տե՛ս այստեղ։

Պլաստիլինե բանջարեղեն. տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

Հերթական ստուգատեսային հինգշաբթին տեխնոլոգիական էր: Քանի որ շուտով թթու ենք դնելու, պատրաստեցինք պլասիլինե տարբեր կերպար-բանջարեղեններ՝ գազար, լոլիկ, պղպեղ և այլն:

This slideshow requires JavaScript.

Լավաշթխիկի ծես

Օրը՝ 08.11.2019

Ժամը՝ 10:00-12:30

Վայրը՝ Քոլեջ — Ագարակ

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան, Մարինե Մկրտչյան, Մանուշակ Աբրահամյան (խոհարար), Նելի Արղության, ծնողներ

Ծրագրում՝

  • զրույց — ծանոթացում ցորեն — ալյուր — խմոր ստացման ընթացքի մասին
  • Առասպել հացի փշուրի մասին
  • Լավաշթիկ
  • Հացթխիկի երգերի միասնական կատարում

Ընթացքը՝

Սովորողները պատմում են, թե ի՞նչ գիտեն ցորենի, ալյուրի մասին, ինչպե՞ս են խմոր ստանում: Այնուհետև վերցնում են լավաշթխիկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները և քայլքով շարժվում դեպի Ագարակ՝ թոնրատուն: Ընթացքում երգում են հացթխիկի երգերը: Թոնրատանը սովորողները գրտնակում-բացում են խմորը, իսկ թխելուց հետո՝ վայելում անուշահամ լավաշը:

Արդյունքը՝

Արդյունքներն ամփոփվում են դասարանական բլոգում՝ տեսանյութի և ֆոտոպատումի միջոցով:

 

Հոկտեմբերիկ. տեխնոլոգիական ստուգատես

Օրը`24.10.2019

Ժամը` 11։00-12:00

Նպատակը` տեխնոլոգիական ստուգատես

Խնդիրները`

  • Պլաստիլինից ծեփել թթվի բաղադրիչ-բանջարեղեններ, կերպավորել
  • Ներկայացնել աշխատանքային հմտությունները
  • Ներկայացնել աշխատանքը

Աշխատանքի նկարագրությունը

Սովորողները կնախապատրաստեն աշխատանքային գործիքները և կսկսեն ծեփել։ Աշխատանքն ավարտելուց հետո կպատմեն իրենց կերպարների մասին և կհավաքեն աշխատանքային գործիքները։

Խորհրդատու` Զառա Ոսկանյան

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ. Լիլիթ Մովսիսյան, Մարիամ Խաչատրյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, Մարի Միքայելյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ, Լուսինե Հակոբյան, Սուսաննա Հայրապետյան

Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան

Նոյեմբերիկ. Ուսումնական ճամփորդություն Բուսաբանական այգի, աշնանային թափառումներ

Օրը ՝ Նոյեմբերի 7

Ժամը՝ 10։30֊14։00

Վայրը ՝ Բուսաբանական այգի

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ

Նպատակը՝

  • Նոյեմբերիկ ստուգատեսի կազմակերպում
  • Կոմիտասյան և խնկոյանական օրերի ամփոփում
  • Աշնանային դիտարկումներ,տերևներով տեխնոլոգիական աշխատանք
  • Աշնանային թափառումներ
  • Այցելություն Բուսաբանական այգում գտնվող ջրաշուշանների ջերմատուն

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • կարողանալ օգտվել քարտեզից.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում

Անհրաժեշտ պարագաներ՝

Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, սոսինձ, թղթեր։

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Բուսաբանակամ այգին: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին մտագրոհով մեթոդով ասում ենք բառեր, որոնք կապ ունեն ծառի հետ, զրուցում ենք ծառերի կառուցվածքի մասին (բուն, փչակ, սաղարթ, տերև, ճյուղ), թվարկում ենք ծառերի անվանումները, որից հետո բաժանվում են խմբերի ու ասում ենք ծանոթ ծառերի անուններ։ Կատարում ենք Կոմիտասի երգացանկից մեզ ծանոթ երգերը:

Ճամփորդության ընթացք`

  1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  3. Քայլարշավ դեպի այգի
  4. Նախաճաշ
  5. Կոմիտասյան երգերի կատարում
  6. Ծառերի, թփերի դիտարկում
  7. Տեխնոլոգիական աշխատանք

Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, ինչքան ժամանակում ենք տեղ հասել, քանի կիլոմետր ճանապարհ ենք անցել, համեմատում ենք քարտեզի տվյալների հետ:

Ուսումնասիրելու ենք ծառերը, փորձելու ենք գտնել մեզ ծանոթ տեսակներ։ Իրականացնելու ենք բացօթյա ընթերցանություն, տեխնոլոգիական աշխատանք: Նախատեսում ենք Բուսաբանական այգուց հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի աշնանային կոլաժներ պատրաստենք:

Ակնկալվող արդյունքներ

Միասին ճամփորդելու, քայլելու, միմյանց օգնելու, խոչնդոտներ հաղթահարելու, ընկերոջը աջակցելու որակների ձևավորում։

Խաղաշատ օր

Խաղալ սիրում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Ահա այսպիսին էր օրը մեր խմբում։

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

21.10.2019-25.10.2019

Շաբաթվա բանաստեղծությունը՝ «Արտուտիկ»

Շաբաթվա հեքիաթը՝ Դոնալդ Բիսեթ «Պահմտոցի»

Շաբաթվա երգերը՝ Հացթխիկի երգեր

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

21.10.2019

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09:50 Լեզվագործունեություն. «Արտուտիկ» բանաստեղծության խաղ-ուսուցում
  • 09:50-10:00 Մարզական դադար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • 10:30-11:00 Երաժշտական գործունեություն
  • 11:00-12:00 Կավագործություն. պատրաստում ենք կավե խաղողներ
  • 12:00-12:30 Մաթեմատիկական գործունեություն. շատ-քիչ, ավելի շատ-ավելի քիչ
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Ուրախ օտար լեզու
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում

Read more…

Post Navigation