5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the day “16 Հոկտեմբերի, 2019”

Լողի ստուգատես. ամփոփում

Լողալ սիրում են բոլորը։ Հոկտեմբերիկ ստուգատեսի շրջանակում այս շաբաթ սովորողներն ամփոփեցին լողալու իրենց հմտությունները։ Սովորողներից շատերը դեռ լողում են օղակով, մի քանիսը՝ թևիկներով, և միայն Գրիգն է ազատ ու անկաշկանդ վայելում ջուրը։ Բայց ժամանակի ընթացքում բոլորն էլ կանցնեն առանց թևիկների և օղակների լողալուն։ Հաղթանակ է նաև այն, որ սովորողներից մի քանիսը հաղթահարել են ջրի նկատմամբ իրենց վախերը։ Թեկուզև այս անգամ ստուգատեսին չկարողացան լիարժեք ներկայանալ, բայց առաջին քայլն արված է։

Post Navigation