5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

«Խաղողածես» ուսումնական նախագիծ

Տևողությունը՝ հոկտեմբերի 21-25

Վայրը՝Քոլեջ, 5 տարեկանների խմբասենյակ, Քոլեջի Հնձան

Մասնակիցները`  Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան, Մարինե Մկրտչյան

Նպատակը և խնդիրները՝

  • Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի,
  • խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:

Նախագիծը՝

  • Ազգային-ծիսական խաղիկներ՝ «Մամի, մամի, խաղողը հասել է»։ 
  • ծիսական արարողություն` խաղողագովք, խաղողօրհնեք,
  • ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Թամզարա»,
  • խաղողքաղի և խաղող ճզմելու ծիսական երգ` «Բաղը քաղինք»:  Այդ ընթացքում սովորողների  մի խումբը խաղողը առանձնացնում է ողկույզից և ոտքերով, ձեռքերով հնձանի վրա ճզմում։ Լսվում են քաղցր երգեցիկ ձայներ, ծիծաղ, խաղողի ճպճպոց-ճռճռոց, և ճզմած խաղողի հյութը ուղարկում ենք խմորման՝ «Սեբաստացու օրերին» ունենալու մեր իսկ ձեռքով պատրաստած գինի:

Նախապատրաստական փուլ.

  • խաղողահավաք ծնողներից, խանութներից,
  • ռադիոնյութերի ստեղծում
  • խաղողի տեսակների, գույների ուսումնասիրում

Ակնկալվող արդյունքներ՝

  • Խաղողածեսի իրականացում 5  տարեկանների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սովորողների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում մեր խաղողածեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:

Աղբյուրը՝ Նելի Արղությանի ուումնական բլոգ

Single Post Navigation

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: