5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the day “25 Հոկտեմբերի, 2019”

Պլաստիլինե բանջարեղեն. տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

Հերթական ստուգատեսային հինգշաբթին տեխնոլոգիական էր: Քանի որ շուտով թթու ենք դնելու, պատրաստեցինք պլասիլինե տարբեր կերպար-բանջարեղեններ՝ գազար, լոլիկ, պղպեղ և այլն:

This slideshow requires JavaScript.

Լավաշթխիկի ծես

Օրը՝ 08.11.2019

Ժամը՝ 10:00-12:30

Վայրը՝ Քոլեջ — Ագարակ

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան, Մարինե Մկրտչյան, Մանուշակ Աբրահամյան (խոհարար), Նելի Արղության, ծնողներ

Ծրագրում՝

  • զրույց — ծանոթացում ցորեն — ալյուր — խմոր ստացման ընթացքի մասին
  • Առասպել հացի փշուրի մասին
  • Լավաշթիկ
  • Հացթխիկի երգերի միասնական կատարում

Ընթացքը՝

Սովորողները պատմում են, թե ի՞նչ գիտեն ցորենի, ալյուրի մասին, ինչպե՞ս են խմոր ստանում: Այնուհետև վերցնում են լավաշթխիկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները և քայլքով շարժվում դեպի Ագարակ՝ թոնրատուն: Ընթացքում երգում են հացթխիկի երգերը: Թոնրատանը սովորողները գրտնակում-բացում են խմորը, իսկ թխելուց հետո՝ վայելում անուշահամ լավաշը:

Արդյունքը՝

Արդյունքներն ամփոփվում են դասարանական բլոգում՝ տեսանյութի և ֆոտոպատումի միջոցով:

 

Post Navigation