5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the month “Դեկտեմբերի, 2019”

Մեր տարեգաթան

Կլոր, կարմիր գաթա թխեմ,

Թող թխածս բարի լինի…

Հերթական ստուգատեսային հինգշաբթին տեխնոլոգիական էր, թխեցինք ամանորյա ծիսական տարեգաթա, մեջն էլ մի մետաղադրամ դրեցինք: Ասում են՝ ում բաժին հասնի մետաղադրամը, գալիք տարին նրա համար հաջողակ կլինի: Տարվա հաջողակը Անգելինան էր: 🙂

Տեսանյութը տեղադրվել է 06.12.2019։

 

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

23.12.2019-25.12.2019

23.12.2019

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09:50 Լեզվագործունեություն. ամանորյա բարեմաղթանքներ
  • 09:50-10:00 Մարզական դադար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • 10:30-11:00 Ուսուցողական խաղեր էլ. տարբերակով
  • 11:00-12:00 Երաժշտական գործունեություն
  • 12:00-12:30 Աշխատում ենք ուսումնական գործիքով
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Մաթեմատիկական գործունեություն
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում

Read more…

Ամանորը 5 տարեկանների խմբում

Օրը՝ 25.12.2019

Ժամը՝ 12։30-13:30

Անցկացման վայրը՝ 5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան, Մարինե Մկրտչյան

Հյուրերը՝ Ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Մուտքը՝ ժպիտով և բարձր տրամադրությամբ

Ծրագրում՝

Միասնական պար՝ Թամզարա, Բուլուլ, Թաշկինակներով պար

Հանդիպում Ձմեռ պապի հետ

Հյուրասիրություն Read more…

Ճամփորդ 5 տարեկանները

Մենք ճամփորդել շատ ենք սիրում: Այս անգամ այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն՝ դիտելու «Էլֆերի կախարդական դպրոցը» ամանորյա ներկայացումը: Սովորողները շատ հավանեցին այն, քանի որ իրենք էլ էին ներկայացման մասնակից: Քանի որ ներկայացման ընթացքում չէր թույլատրվում նկարահանել, որոշեցինք մինչև նրա սկսվելը մի քիչ թիթիզանալ և լուսանկարվել: Ներկայացման ավարտից հետո լուսանկարվեցինք նաև դերասանների հետ, հրաժեշտ տվեցինք՝ նորից հանդիպելու պայմանով:

Թաթիկ-բացիկ. մաս 1

Ամանորն առանց տոնական բացիկների հնարավոր չէ պատկերացնել: Այս անգամ էլ որոշեցինք նմանատիպ բացիկ պատրաստել: Շարունակելի…

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

16.12.2019-20.12.2019

Շաբաթվա ստեղծագործությունը՝  ամանորյա ասիկ֊բարեմաղթանքներ

Շաբաթվա երգը՝ Ամանորյա երգերի շարք

16.12.2019

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09:50 Լեզվագործունեություն. ամանորյա ասիկ֊բարեմաղթանքներ
  • 09:50-10:00 Մարզական դադար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • 10:30-11:00 Ուսուցողական խաղեր էլ. տարբերակով
  • 11:00-12:00 Երաժշտական գործունեություն
  • 12:00-12:30 Աշխատում ենք ուսումնական գործիքով
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Մաթեմատիկական գործունեություն
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում

Read more…

«Դեկտեմբերիկ» ստուգատես․ ամանորյա ծիսական խոհանոց. Տարեգաթա

Օրը՝ 19.12.2019  

Ժամը՝ 11:00-12:30

Անցկացման վայրը՝  Քոլեջի 5 տարեկանների խմբասենյակի խոհանոց-լաբորատորիա

Մասնակիցները՝  5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան

Նպատակը՝  ամանորյա ծիսական տարեգաթայի թխիկ

Խնդիրները՝

  • խոհանոցում աշխատելու կարողություններ ցուցադրում
  • ազգային խոհանոցի ուսումնասիրում
  • ծիսական ուտեստների ճանաչում

Անհրաժեշտ նյութերը՝ ալյուր, շաքարավազ, ձու, կարագ, ջուր, վանիլ, սոդա։

Նկարագրությունը՝

Սովորողները նախապատրաստում են խոհանոց֊ լաբորատորիան տարեգաթա թխելու համար, սեղանին դասավորում բոլոր անհրաժեշտ պարագաները և անցնում գործի։ Ողջ ընթացքն ուղեկցվում է ամանորյա երգերով, ասիկ֊ օրհնանքներով։

Նամակներն արդեն փոստարկղում են

5 տարեկաններն արդեն հասցրել են Ձմեռ պապին նամակներ գրել, գցել փոստարկղի մեջ: Իսկ Դու՞ք: 🙂

Տեսանյութը` 06.12.2019:

«Դեկտեմբերիկ». Մեդիատեխնոլոգիական ստուգատես. ամանորյա բացիկներ

Օրը՝ 12.12.2019  

Ժամը՝ 11:00-11:30

Անցկացման վայրը՝  Քոլեջի 5 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա

Մասնակիցները՝  5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան

Նպատակը՝ Ամանորյա բացիկներ ստեղծում

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նկարագրությունը՝

Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում ամանորյա կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների բարեմաղթանքները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս: Ֆիլմում կհնչի սովորողի բարեմաղթանքը և կերևա իր իսկ նկարած բացիկը:

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

09.12.2019-13.12.2019

Շաբաթվա բանաստեղծությունը՝  Աթաբեկ Խնկոյան «Ձմեռ պապի»

Շաբաթվա երգը՝ Ամանորյա երգերի շարք

09.12.2019

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09:50 Լեզվագործունեություն. «Ձմեռ պապի» ստեղծագործության խաղ-ուսուցում
  • 09:50-10:00 Մարզական դադար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • 10:30-11:00 Ուսուցողական խաղեր էլ. տարբերակով
  • 11:00-12:00 Երաժշտական գործունեություն
  • 12:00-12:30 Աշխատում ենք ուսումնական գործիքով
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Մաթեմատիկական գործունեություն
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում

Read more…

Post Navigation