5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Ամանորը 5 տարեկանների խմբում

Օրը՝ 25.12.2019

Ժամը՝ 12։30-13:30

Անցկացման վայրը՝ 5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան, Մարինե Մկրտչյան

Հյուրերը՝ Ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Մուտքը՝ ժպիտով և բարձր տրամադրությամբ

Ծրագրում՝

Միասնական պար՝ Թամզարա, Բուլուլ, Թաշկինակներով պար

Հանդիպում Ձմեռ պապի հետ

Հյուրասիրություն

«Առաջին ձյունը»

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

«Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ» 

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

«Հինը գնաց, նորը կուգա»

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք, խնդրեցեք:

«Գալանտոսը եկել է»

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

«Ձմեռ պապի»

Արի՛, արի՛,
Ձմեռ Պապի,
Սպիտակ հագի,
Սպիտակ կապի:
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Առ թևիդ տակ:

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր:
Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Ա՛յ, անուրագ,
Անձեռ վարպետ:

Single Post Navigation

Թողնել մեկնաբանություն