5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Ամառային ճամբար 2017”

Մանկավարժության բաց ճամբար. ամփոփում

Մանկավարժության բաց ճամբար 5-6 տարեկանների դասվար-դաստիարակների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

hունիսի 26 – 30, ժամը՝ 9.00 – 15.00

Հյուսիսային դպրոց-պարտեզ, Րաֆֆու 69/1, հեռ.՝ 73.52.10

1-ին օր- օրվա լուսաբանումը՝ Մանուշակ Աբրահամյանի

2-րդ օր- օրվա լուսաբանումը՝ Ռոզա Ադամյանի

3-րդ օր- օրվա լուսաբանումը՝ Անահիտ Գրիգորյանի

4-րդ օր- օրվա լուսաբանումը՝ լողափերից

 

Advertisements

5-6 տարեկանների դասվար-դաստիարակների ճամբար. 3-րդ օր

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Հյուսիսային դպրոցում առաջին հանդիպումը տիկին Մարիետի հետ էր: Քննարկեցինք 1-9 դասարանի մայրենիի ծրագիրը, փորձեցինք առանձնացնել 1-3 դասարաններին վերաբերող հատվածները և անհրաժեշտության դեպքում լրացումներ արեցինք: Տիար Գևորգի հետ խոսեցինք դեդուկտիվ մտածողություն պահանջող խաղերի մասին: Համեղ ճաշից հետո մասնակցեցինք «Բարեկամություն» 2017 ճամբարի պաշտոնական փակմանը: Հետո ընկեր Սաշայի հետ շատ սիրուն ու փոքր-ինչ դժվար պար սովորեցինք: Օրն ավարտեցինք մարզական տրամադրությամբ՝ հեծանիվ վարելով և լողալով:

This slideshow requires JavaScript.

Ամառային ճամբարն Արևմուտքում. շաբաթվա ամփոփում

Արևմուտքի ճամբարն այսօր. օր 3-րդ

This slideshow requires JavaScript.

Ճամբարային 2-րդ օրն Արևմուտքում

Այսօրվա մեր օրը շատ հագեցած էր: Ճամբարային ընդհանուր պարապմունքից հետո այցելեցինք «Սեբաստիա»համերգասրահ՝ մասնակցելու մեր ընկերների համերգ-ներկայացումներին: Այնտեղից շարժվեցինք դեպի Աստղացուցարան: Ճամբարականներից շատերն առաջին անգամ էին Աստղացուցարանում: Տպավորությունները բարձր էին: Նախաճաշից հետո լողացինք, բակային խաղեր խաղացինք, հեծանիվ վարեցինք: Չմոռանամ նշել, որ այսօր 2 նոր ճամբականներ միացան մեզ՝ գեղեցկուհի Մանեն և խելացի Ալեքսը: Բարի գալուստ: 🙂

This slideshow requires JavaScript.

Ճամբարային 1-ին օրն Արևմուտքում

«Ամառ 2017» ճամբարի մեկնարկը տրված է: Օրը սկսեցինք ճամբարային ուրախ պարապմունքով: Նախաճաշից հետո այցելեցինք «Ռոբոտիքս» լաբորատորիա, որտեղ ընկեր Գնելը և ընկեր Էմանուելը մեզ ծանոթացրեցին 3D տպիչ սարքի և Օրբիտարիումի հետ: Տպիչ սարքի օգնությամբ  ընկեր Գնելը «Ամառ 2017» գրությամբ կախազարդեր պատրաստեց, որոնք ճամբարային շաբաթվա վերջում կտրվեն շաբաթվա ամենաակտիվ ճամբարականներին: Վերադարձին միասին պաղպաղակ վայելեցինք, շախմատ խաղացինք, Արենը և Անիտան հիացրեցին իրենց վրացական պարով: Իսկ ճամբարն առանց լողի այն չէր լինի: Օրվա ֆոտոշարը դիտե՛ք ստորև:

Ջոկատավար՝ Անահիտ Գրիգորյան

This slideshow requires JavaScript.

Ամառային ճամբար 2017

Ամառային ճամբար 2017

Արևմտյան դպրոց

12.06.2017-16.06.2017

 

Ողջու՜յն ճամբար, ողջու՜յն «Ամառ 2017»
Ամառային ճամբարին մասնակցությունը բաց է, կարող են մասնակցել նաև  տարատարիք սովորողներ հանրապետության այլ դպրոցներից, արտերկրից: Սիրով սպասում ենք:

Երկուշաբթի 12.06.2017

09.00-10.00 Ճամբարականների ընդունում, հաշվառում

10.00-10.30 Ճամբարային ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10.30-11.00 Նախաճաշ

11.00-12.00 Լող, ջրային խաղեր

12.00-13.00 Այցելություն «Ռոբոտիքս» լաբորատորիա

13.00-13.30 Հանգստի ժամ, դասական երաժշտության ունկնդրում

13.30-14.00 Պարուսուցում

14.00-14.30 Ճաշ

14.30-15.00 Լող, ջրային խաղեր

15.00-15.30 Շախմատ

15.30-16.00 Բակային խաղեր, օրվա ամփոփում

 

Երեքշաբթի 13.06.2017

09.00-10.00 Ճամբարականների ընդունում, հաշվառում

10.00-10.30 Ճամբարային ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք Read more…

Post Navigation