5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Առաջադրանքներ”

Մաթեմատիկական ֆլեշմոբ Նոր դպրոցում

  1. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում

շաբաթվա ընթացքում:

(A) 7                      (B) 18                     (C) 21                          (D) 28              (Е) 37
2.Չորս փայտիկներն ունեն 8 ծայր: Քանի՞ ծայր ունեն վեց ու կես փայտիկները:
(A) 6                         (B)  8                      (C) 12                     (D) 13                     (E) 14

3 Բաբկենը թղթի վրա գրում է MATHEMATICS բառը: Նա ցանկանում է, որ իրարիցտարբեր տառերը լինեն տարբեր գույների, իսկ նույն տառերը` նույն գույնի: Քանի՞գույն պետք է օգտագործի Բաբկենը:
(A) 7                        (B) 8                   (C) 9                       (D) 10                    (E) 13
4.Վահեն բարձրահասակ է Արմինեից և ցածրահասակ` Կարենից: Արամըբարձրահասակ է Գոռից և ցածրահասակ` Վահեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:
(A) Վահե         (B) Արմինե           (C) Գոռ               (D) Արամ               (Е) Կարեն

5. Արամը գրում է KANGAROO բառը` օրական գրելով մեկ տառ։ Նա սկսում էչորեքշաբթի օրը։ Շաբաթվա ո՞ր օրը Արամը կավարտի այդ բառը գրելը։

(A) երկուշաբթի       (B) երեքշաբթի        (C) չորեքշաբթի   (D) հինգշաբթի      (E) ուրբաթ

6. Սաթենիկը զառը գցեց չորս անգամ, որի արդյունքում միավորների ընդհանուրգումարը ստացվեց 23: Քանի՞ անգամ է նա գցել 6- ը:

(A) 0                  (B) 1                      (C) 2                            (D) 3                          (E) 4

7. Կենդանիների դպրոցում սովորում են 3 փիսիկ, 4 բադիկ, 2 սագիկ և մի քանիգառնուկ: Բու ուսուցչուհին պարզեց, որ իր բոլոր աշակերտները միասին ունեն 44ոտք: Քանի՞ գառնուկ կա դպրոցում:

(A) 6                (B) 5                       (C) 4                      (D) 3                      (E) 2

8.Սոնան գրեց ճիշտ գումարման գործողություն,հետո երկու միանման  թվանշանները փակեց թղթով:Ո՞ր թվանշանն է  փակված թղթում:  4*  +5 *   =104

(A) 4              (B) 5                      (C) 8                      (D) 0                     (E) 7

Առաջադրանք 16.03.2015

1) Գտի՛ր 513-ից 179-ով փոքր թիվը:

2) Գտի՛ր 96-ից 6 անգամ մեծ թիվը:

3) 56 ծառը տնկեցին 4 շարքով: Յուրաքանչյուր շարքում քանի՞ ծառ տնկեցին:

 

Առաջադրանք 03.03.2015

1) Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:

2) Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

3) Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:

Առաջադրանք 02.03.2015

1) Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:

2) Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի՞ վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

3) Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

Առաջադրանք 19.02.2015

Խնդիրների պատասխանները գրի՛ր նյութի տակ՝ Добавить комментарий բաժնում:

1) Ենթադրենք` ես և դու նույնքան դրամ ունենք: Քանի՞ դրամ ես պետք է տամ քեզ, որպեսզի դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս:

2) Կարենը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Կարենը, եթե վերջինի համարը 29-ն էր:

3) Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է նստած Գայանեն:

 

Առաջադրանք 17.02.2015

Խնդիրների պատասխանները գրի՛ր նյութի տակ՝

Добавить комментарий բաժնում:

1)  Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

2) Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:

3) Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում է վերելակով, իսկ վերադառնալիս վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:

Առաջադրանք 17.02.2015

Փոխի՛ր «Բարեկենդանը» հեքիաթի ավարտը այն հատվածից, երբ՝

Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Հորինածդ ավարտը ավելացրու՛  Добавить комментарий բաժնում։

 

 

Առաջադրանք 16.02.2015

Խնդիրների պատասխանները գրի՛ր նյութի տակ՝

Добавить комментарий բաժնում

1) Որքանո՞վ է ամենամեծ միանիշ թիվը փոքր ամենափոքր երկնիշ թվից:

2)Գնացքը կազմված է 8 վագոնից: Արմենը նստած է սկզբից հաշված 4-րդ վագոնում, իսկ Տիգրանը` վերջից հաշված 4-րդ վագոնում: Ճի՞շտ է, որ Արմենն ու Տիգրանը միևնույն վագոնում են:

3)Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

 

Post Navigation