5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “«Բարձունքի հաղթահարում» նախագիծ”

Իսկական շաբաթօրյակ Ագարակի հարակից տարածքում

Շաբաթ օրը Քոլեջը մաքրման աշխատանքներ սկսեց Ագարակի հարակից տարածքում: Առաջին հայացքից անհույս թվացող աշխատանքը մի քանի ժամվա ընթացքում տվեց ցանկալի արդյունքներ: Աշխատանքները դեռ շարունակվում են:

This slideshow requires JavaScript.

Միասնական ծառատունկ

Աշխատանքային շաբաթվա վերջին օրը շատ հագեցած էր: Քոլեջի 5 տարեկաններն իրենց առաջին ծառատունկն արեցին: Յուրաքանչյուր սովորող իր հետ մեկական բալենու տնկի էր բերել: Այդ պատասխանատու գործին մասնակից էին բոլորը՝ տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ, նույնիսկ՝ մորաքույր ու հորեղբայր:  Իսկ օրվա մասին պատմող տեսանյութը  և ֆոտոշարը տեսնելու համար սեղմեք այստեղ: >>>  Read more…

Մեր առաջին բարձունքի հաղթահարումը

Բարձունք հաղթահարելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց Քոլեջի 5 տարեկանները դժվարություններից չեն վախենում: Դրա վառ ապացույցն այսօրվա մեր ճամփորդությունն էր դեպի Նորքի բարձունք:

 

Բարձունքի հաղթահարում. Նորքի բարձունք

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն, ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի, իրականացվում է  սեպտեմբերի 20-25-ը:

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան, Մարինե Մկրտչյան

Օրը՝ 03.10.2018, ժամը՝ 10:00-15:00

Վայրը՝ Նորքի սբ. Սարգիս եկեղեցու բարձունք Read more…

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ

«Բարձունքի հաղթահարում» նախագիծը ամբողջ կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ`  սեպտեմբերին, մայիսին։
Այն սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն է, որի ընթացքում նրանք հետազոտում, ուսումնասիրում, բացահայտում, որոշ հարցերի պատասխաններ են ստանում։
Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

 Նպատակ և խնդիր
Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։

  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում

Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:

  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական Ճամփորդությունների
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից /օգտագործելով բջջային հեռախոս, ֆոտոխցիկ և ձայնագրիչ/։

Նախագծի իրականացման նկարագրություն
Միասին ընտրել ենք բարձունքը
Նախապես համացանցից գտել և սովորողներին ցուցադրել ենք բարձունքի նկարները և հակիճ տեղեկություններ։
Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։

  • Աշխատանքի բաժանում ենք կատարել
  • Մշակել ենք կանոններ
  • Կարդալու ենք ճանապարհի ցուցատախտակները, բանավոր խնդիրներ ենք լուծում
  • Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու

Աշխատանքի ընթացքը

5 տարեկանների հետ որոշեցինք ծանոթանալ  և հաղթահարել ամենամոտ և հեշտ հաղթահարելի բարձունքները:
Որպեսզի ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և անվտանգ դարձնենք նախապես մշակեցինք կանոններ։
Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների բաժանեցինք խմբերի:

  • Մաթեմատիկների խումբը կհաշվի ճամփորդության ծախսերը,ավտոբուսում քանի աղջիկ, քանի տղա կա, կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը․․․
  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  • Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։

Լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը ….

  • Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։

Post Navigation