5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Թարգմանություն”

«Ձուկը և օվկիանոսը». Օշո

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների Read more…

Advertisements

Ժամանակակից ծնողներին բնորոշ 10 սխալները

 

«Նախապատրաստեք Ձեր երեխային ճանապարհ անցնելուն, բայց մի խլեք այն ինքնուրույն անցնելու նրա հնարավորությունը»:

Սխալ 10.  Դուք երկրպագում եք Ձեր երեխաներին

Մեզանից շատերը փորձում են լինել իդեալական ծնողներ: Մեր երեխաներն ապրում են շատ ավելի լավ պայմաններում, քան մենք նրանց տարիքում: Մենք բավարարում ենք մեր երեխայի բոլոր քմահաճույքները. նոր խաղալիք – խնդրե՛մ, հերթական շոկոլադը – վերցրու՛: Սակայն խնդիրը նրանում է, որ երեխաները սկսում են մտածել, թե ամբողջ աշխարհը պտտվում է իրենց շուրջ: Read more…

19 պատվիրան ծնողներին Մարիա Մոնտեսորիից

Կարծիք կա, որ դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրեցին 20-րդ  դարի 4 մանկավարժները՝  ամերիկացի Ջ. Դյույին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային  մանկավարժ Ա. Մակարենկոն:

Մարիա Մոնտեսորին ձևակերպեց կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք շատ հասարակ են, բայց եթե խորությամբ ուսումնասիրես  յուրաքանչյուրը, ապա կստացվի բազմահատոր իմաստություն՝ամփոփված մի քանի բառի մեջ: Read more…

Post Navigation