5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “«Լողափնյա աշուն»”

Լողորդ մռութաշարք

Ասում են՝ այս տարի աշունը խոստանում է արևաշատ ու տաք օրեր պարգևել մեզ։ Դե մենք էլ Քոլեջի բաց լողավազանում լողալու հնարավորությունը, հաստատ, բաց չենք թողնի։

 

 

Advertisements

Աշնանային լողափ, լողի վայելք…

This slideshow requires JavaScript.

«Աշնանային լողափի» լողորդները

Առջևում աշնանային անձրևոտ ու սառը օրերն են: Բայց քանի դեռ շոգ է, Արևելյան դպրոցի 5 տարեկանները լողում են բացօթյա լողավազանում:

This slideshow requires JavaScript.

«Լողափնյա աշուն» նախագիծ

01.09.2017-30.09.2017

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ  բացօթյա լողավազաններում: 5 տարեկանների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Post Navigation