5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Խնկոյանական օրեր”

Պզզան մեղվաշարք

Մեր 5 տարեկանները շատ աշխատասեր են, իսկական պզզան մեղուներ: Սիրում են աշխատել մկրատով, սոսնձել և տարբեր պատկերներ ստանալ:

This slideshow requires JavaScript.

Մեր ընթերցավար հյուրերը

Այսօր Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ Գոհարը և Մարիամը տիկին Մարիի հետ այցելել էին մեզ: Աղջիկները մեզ համար ընթերցեցին «Պապն ու շաղգամը», քննարկեցին, բեմադրեցին, շա՜տ հարցեր տվեցին: 5 տարեկանները շատ հավանեցին իրենց ավագ ընկերներին, պայմանավորվեցինք հաճախ հանդիպել:

This slideshow requires JavaScript.

Խնկոյանական օրեր

Ստեղծագործությունների հետ աշխատանք՝

  • Խաղ-ուսուցում
  • Անհասկանալ բառերի բացատրություն
  • Զրույց-քննարկում
  • Բեմականացում
  • Արտասանել տարբեր ձայներով (ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն….)
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ նկարել, ծեփել և այլն
  • Բառերի վանկատում և հեգում
  • Հոմանիշներ և հականիշներ
  • Հանելուկներ 
  • Ստեղծագործության աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում

Read more…

Post Navigation