5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Հաշվետվություն”

Ձմեռային ուսումնական ճամբար. ամփոփում

Ձմեռային ուսումնական ճամբար

Ժամանակահատվածը՝ հունվարի 8-29

Ամփոփում

Ուսումնական 3-րդ շրջան. անհատական պլան

Ուսումնական 3-րդ շրջան. Անահիտ Գրիգորյան

Հերթական հանդիպում-քննարկումը

Ուրբաթ օրը, ժամը՝ 14.00֊ին, կենտրոնական ընթերցասրահում 5 տարեկանների դասվարների հերթական հանդիպում֊քննարկումն էր։ Խոսեցինք «Նոյեմբերիկ» ստուգատեսի, այդ օրերի անելիքների մասին։ Խոսեցինք նաև այն ուսումնական ռեսուրսների մասին, որոնցից օգտվում ենք։ Պայմանավորվեցինք նոյեմբեր ամսվա վերջում մեր բլոգերում ունենալ մի քանի բաժիններ, որտեղ կլինեն այդ ռեսուրսները, քննարկել։ Արդյունքը հրաշալի ուղեցույց կլինի նոր եկող 5 տարեկանների դասվարների, սովորողների, ծնողների համար։

Անհատական աշխատաժամանակ

Անահիտ Գրիգորյան

2 տարի անց…

Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ երեխայի երաժշտական նախասիրությունները ձևավորվում են դեռևս ներարգանդային (նախածննդյան) շրջանում, կպատասխանեի՝ հնարավոր չէ: Բայց արի ու տես, որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում:

Սկսեմ ամենասկզբից: Իմ լուրջ ծանոթությունը Կոմիտասի հետ սկսվեց 2008 թվականից, երբ սկսեցի աշխատել կրթահամալիրում: Մինչ այդ ծանոթ էի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հնչող ու հեռուստաէկրանից այնկողմ աղավաղված մատուցմամբ Կոմիտասին: Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Ավագ ընկերներս՝ տիկին Մարինեն՝ իր ռիթմիկայով, տիկին Սվետան՝ պրիմա-օկտավայով, ընկեր Սեյրանը՝ իր հզոր վոկալով, մշտապես իմ և ընկերներիս կողքին էին: 2012 թվականից սկսեցի երգել «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում: Ծանոթությունը Մաեստրոյի հետ այդ տարվա իմ գլխավոր ձեռքբերումներից էր, քանի որ նրա շնորհիվ ճանաչեցի մեկ այլ Կոմիտասի՝ իր եռաձայն «Սոնա յարով», «Հո՜յ, Նազանով», «Հարսանեկան շարով» Read more…

Հաշվետվություն 02.06.2014 — 21.06.2014

Նոր դպրոց. Գովազդ 2014

Դիջիպատում 2013

 Առհասարակ, իմ կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկը համարում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատելը: Միջավայր, որտեղ հնարավորություն ունես ոչ միայն «աշխատելու», այլև ինքնակրթվելու, բացահայտելու, երևակայելու, ստեղծագործելու և զարգանալու:

 2013-ն ինձ համար շատ բեկումնալից էր: Տարին սկսվեց Դիջիթեք 2013-ով, որտեղ ես և իմ 5 տարեկանների խումբը «Ուսումնական բլոգ, կայք, էջ» անվանակարգում ներկայացրեցինք մեր դասարանական բլոգը և արժանացանք մրցանակի:

Կարևորում եմ նաև, որպես դիպլոմային նախագծի ղեկավար, մեր քոլեջի «Նախադպրոցականի կրթություն» բաժնի մի խումբ ուսանողների հետ աշխատելը, որի արդյունքում Read more…

Տարեկան հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվություն

Post Navigation