5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Հոդվածներ”

Ես մեդիագետ եմ. SMART NOTEBOOK ծրագրի գործիքները

Տես «Դպիր» մանկավարժական հանդեսում

1991 թվականին SMART տեխնոլոգիաներ ընկերությունը ստեղծեց SMART գրատախտակ, որն իրենից ներկայացում է համակարգչին միացված սենսորային էկրան: Այն բոլոր գործողությունները, որոնք կարելի է կատարել համակարգչի վրա, կարելի է կատարել էլեկտրոնային գրատախտակին: Իսկ ուսումնական նյութեր ստեղծելու համար օգնության եկավ Smart Notebook ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստեղծել աուդիո և տեսադասեր: Smart Notebook ծրագիրը ոչ միայն տեղեկատվություն է փոխանցում սովորողին, այլ նաև ներգրավում ինտերակտիվ ուսումնական պարապմունքին: Smart գրատախտակի վերաբերյալ իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ` նրա  ազդեցությունը, ինչպես մեծ , այնպես էլ կրտսեր տարիքի երեխաների վրա: Շատ հաճախ լսում ենք, որ էլեկտրոնային գրատախտակը վատ է անդրադառնում տեսողության վրա, երեխայի մոտ կախվածություն է առաջանում: Հետազոտությունները փաստում են, որ օրվա ընթացքում 30-40 րոպեն բավական է էլեկտրոնային գրատախտակով աշխատելու համար: Ավելի նպատակահարմար է էլեկտրոնային գրատախտակով աշխատել 20-20 րոպե տևողությամբ՝ 1-1,5 ժամվա տարբերությամբ:

Աղբյուրը

Մեր դասարանում երեխաներն այս ծրագիրը շատ են սիրում, առավել ևս նրա ֆունկցիոնալ գործիքները:

Մատիտներ

Այս գործիքների օգնությամբ երեխաները կարողանում են ընտրել իրենց ցանկացած գույնի,  տեսակի մատիտը և աշխատել:

Երկրաչափական պատկերներ
Երեխաները շատ են սիրում այս գործիքը, քանի որ դրա օգնությամբ կարողանում են տարբեր երկրաչափական պատկերներ ստանալ և մյուս գործիքի օգնությամբ  գունավորել:

Նոր էջ ստեղծել, ջնջել այն
Երեխաներն աշխատանքի ընթացքում կարողանում են նոր էջեր ստեղծել, ամեն էջում անհատական աշխատել և համեմատել: Կարողանում են ջնջել ցանկացած էջը:

Ջնջոց
Երևի թե ամենահաճախ գործածվող  գործիքը: Ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր չափի ջնջոցներով:

Մուտքագրելու նշան
Երեխաներս այս գործիքին պայմանականորեն անվանել են «Մուտքագրելու նշան»: Քանի որ արդեն տառաճանաչ են և կարողանում են մուտքագրել, այս գործիքից շատ հաճախ են օգտվում:

Աղբյուրը

Smart Notebook ծրագրով սկսել ենք աշխատել՝ սկսած սեպտեմբեր ամսից:  Առաջին մի քանի օրվա ընթացքում միայն խաղեր էինք խաղում, որտեղ անհրաժեշտ էր միայն պատկերները տեղաշարժել: Նպատակադրված չէի ծանոթացնում գործիքների հետ, քանի որ զուգահեռաբար ուսումնասիրում էինք Paint ծրագիրը:  Մեկ-երկու շաբաթ անց երեխաներն  իրենք համեմատելով երկու ծրագրերը՝ որոշակի նմանություններ և տարբերություններ գտան: Իրենք «բացահայտեցին» մատիտի տարատեսակները, էջեր ավելացնելը և այլն:  Այս ծրագիրը հեշտ մուտք գործեց մեր դասարան, քանի որ ամեն երեխա հնարավորություն ունի էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ տեսնել ընկերոջ արածը : Քանի որ մեր դասարանում երեխաներից շատերը ձախլիկ են, դժվարությամբ են աշխատում համակարգչով, իսկ էլեկտրոնային գրատախտակը հնարավորություն տվեց նրանց զարգացնել մատների մանր մոտորիկան: Այժմ երեխաները շատ լավ աշխատում են, իրենք են միացնում և անջատում էլեկտրոնային գրատախտակը, գիտեն, որ անջատելուց հետո առնվազը մեկ ժամ չի կարելի միացնել (քանի որ լամպը պիտի հանգստանա) և հաճախ միմյանց նկատողություն են անում,ինքնուրույն բացում են ծրագիրը, միմյանց մաթեմատիկական խաղեր առաջադրում, մուտքագրում, սովորեցնում մեկը մյուսին:

SMART ծրագրի գործիքները

Post Navigation