5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Հոկտեմբերիկ ամփոփում”

«Հոկտեմբերիկ». Լողի ստուգատես. ամփոփում

Այսօր մեր 5 տարեկան լողորդներն ամփոփեցին մեկ ամսում իրենց ձեռք բերած հմտությունները: Քոլեջ-Արևմուտք ճամփան անցանք 19 րոպեում՝ երգելով, իրար օգնելով: Մնացածը՝ տեսանյութում և ֆոտոշարում:

 

 

5 տարեկաններ_գնահատում

Advertisements

Ծառատունկ Արևելյան լանջերին

Ուրբաթ օրն Արևելյան լանջերին իսկական եռուզեռ էր: Մեծով, փոքրով, մայրիկ-հայրիկ-տատիկ-պապիկով խառնվել էին իրար, փոսեր էին փորում, ծառեր տնկում ու ջրում: 1 ժամում Արևելյան լանջերը վերածվեցին այգու՝ հարուստ պտղատու տնկիներով:

Տեսանյութը՝ Լիլիա Զախարյանի յութուբյան էջից

Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի

This slideshow requires JavaScript.

«Հոկտեմբերիկ». 3-րդ օրվա ամփոփում

«Հոկտեմբերիկ». Մարզական ստուգատես

Մարզական ստուգատեսի առաջին մասն անցկացրեցինք Սեբաստիա մարզադաշտի ավազե հրապարակում, ավազով մի լավ խաղացինք, թավալ տվեցինք, գնդակներով փոխանցումներ կատարեցինք, ցատկոտեցինք: Երկրորդ մասն անցկացրեցինք մարզադահլիճում: Ընդհանուր նախավարժանքից հետո էստաֆետային խաղեր խաղացինք: Ստուգատեսն անցավ հաճելի մթնոլորտում և մարզական տրամադրությամբ:

Լուսանկարները՝ Լիլիա Զախարյանի, տեսաֆիլմը՝ շուտով:

This slideshow requires JavaScript.

«Հոկտեմբերիկ». Լողի ստուգատես

Այսօր 5 տարեկանները մասնակցեցին լողի ստուգատեսին: Ըստ նախապես հրապարակված ծրագրի՝ ժամը՝ 10:50-ից, արդեն զգեստափոխված և ցնցուղ ընդունած, նրանք ցույց տվեցին իրենց լողալու հմտությունները:

This slideshow requires JavaScript.

Post Navigation