5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Հունվարիկ”

Հունվարիկներն ու ճնճուղները

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Օրը՝ Հունվարի 25, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝  Մարմարյա սրահ

Հունվարիկներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Ճնճղուկներ` ուսանողներ

Read more…

«Հունվարիկ». Բնագիտական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Օրը՝ Հունվարի 18

Անցկացման վայրը՝  Քոլեջ

Ծրագրում` 

Գլոբուսի վրա ուսումնասիրում ենք երկիր մոլորակի չորս կողմերը՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք:

Լապտերի միջոցով ծանոթանում ենք գիշերվա և ցերեկվա հերթափոխին, որից հետո բակում անցնում ենք գործնական աշխատանքի:

Բակի որևիցե կետից փորձում ենք կողմնորոշվել տեղանքում և գտնել մեր դիրքից հյուսիսը, հարավը, արևելքը, արևմուտքը, որի ընթացքում հաշվի են առնվում մեր դպրոցի դիրքը, որպես ուղեցույց: Read more…

«Հունվարիկ». մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Օրը՝ Հունվարի 11, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝

Արևելյան դպրոց

Մասնակիցներ`

Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

 

Ծրագրում՝

1․ Շարք, վազք, նախավարժանք

2․ Մարզախաղեր

Խաղերի համար մասնակիցները բաժանվում է երկու խմբի:

Խաղ 1

Մասնակիցները ձեռքերը բռնած՝ առանց որևէ մեկի օգնության, հաջորդաբար անցնում են օղակի միջով, վերջին մասնակիցը օղակը տանում, դնում է նշված տեղում՝ բուլավայի մոտ: Հաղթում է այն շարքը, որի մասնակիցներն առաջինը օղակը տեղ կհասցնեն:

 

Խաղ 2

Մասնակիցները մեկնարկային գծից` պարկեր ոտքերին հագած, ցատկելով հասնում են եզրագծին, պարկից դուրս  գալիս, վազելով՝ մարզանստարանի վրա սողալով ետ վերադառնում՝ պարկը փոխանցնում հաջորդ մասնակցին: Նույն գործողությունները կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:

Խաղ 3

Առաջին խաղացողը 4-անիվանի հեծանիվով՝  չկպնելով շրջանցում է արգելքները, հասնում է նշված եզրագծին, թողնում է հեծանիվը և վազքով վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով գնում է՝ հեծանիվով ետ վերադառնում: Նույնը կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:

«Հունվարիկ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Մասնակիցներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ծրագրում՝

Հունվարի 11՝ Մարզական ստուգատես

Հունվարի 18`Բնագիտական ստուգատես

Հունվարի 25`Հունվարիկներն ու ճնճղուկները

Post Navigation