5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Մայիսյան 14-րդ հավաք”

Մայիսյան 14-րդ հավաք. 5-րդ օր

Մայիսյան 14-րդ հավաքի հինգերորդ օրն անցկացրինք արևելյան լանջերին, կրթահամալիրում այս օրերի ընթացքում վերապատրաստում անցնող դաստիարակների հետ երգեցինք, խաղացինք: Վկայագրերի հանձնումից հետո հրաժեշտ տվեցինք իրար՝ կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ:

Մայիսյան 14-րդ հավաք. 4-րդ օր

Այսօր «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատեսն էր: Արևելքի, արևմուտքի և քոլեջի 6 տարեկանները կրթահամալիրի արևելյան լանջերին ներկայացան ազգային խաղերով, խաղերգերով:

Մայիսյան 14-րդ հավաք. 3-րդ օր

Այսօր  «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների  2018-2019 ուսումնական տարվա արդյունքների  ամփոփումն էր: Քոլեջի 6 տարեկանները ներկայացան որպես դասարան-համույթ: Իսկ բակում հյուրերը ծանոթացան մեր լուսանկարչական, նկարչական, տեխնոլոգիական աշխատանքներին: Յուրաքանչյուր սովորող ներկայացրել էր իր աշխատանքների ստացված հնգյակը: Դրանք ջրաներկով, paint ծրագրով պատկերված նկարներն էին, լուսանկարներ, ինքնաշեն տիկնիկներ, շրխկաններ:

Նվագակցումը՝ Մարինե Մկրտչյանի

Տեսանյութերը՝ Լիլիա Զախարյանի

Ազգային օպերա՝ «Համբարձում»

Ներկայանում է կրթահամալիրի Քոլեջը:

Ազգային օպերա «Համբարձում»

Մայիսյան 14-րդ հավաք. 2-րդ օր

Այսօր 6 տարեկանները Քոլեջի հարակից մարզադաշտում ցուցադրեցին հեծանիվ վարելու իրենց հմտությունները: Այս ամիսների ընթացքում նրանք հասցրել են առավել հմտանալ:

Հեծանիվ վարելուց հետո այցելեցինք արևմտյան դպրոցի ծածկած լողավազան: Ճանապարհն անցանք քայքով, տեղ-տեղ՝ վազքով: Օրվա պատումը՝ հաջորդիվ:

Տեսանյութերն ավելացվել են 18.05.2019:

Մայիսյան 14֊րդ հավաքի 1֊ին օրը

Այսօր կրթահամալիրում մեկնարկեց հեղինակային մանկավարժության հեղինակների  մայիսյան 14֊րդ հավաքը։ Օրվա անցուցարձը

Առավոտը Քոլեջում

Տեխնոլոգիական գործունեության ամփոփում

Մեդիագրագետ 6 տարեկաններ

Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 14-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 14-րդ հավաք

Տևողությունը՝  13.05.2019-17.05.2019

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ

Մասնակիցները՝ Քոլեջի 6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Թեման՝ «Ես կարողանում եմ»

Աշխատանքային նախագիծ՝ 13.05.2019-17.05.2019

Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրտսերների 2018-2019 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում-ներկայացում

Արդյունքում՝ դասարան-համույթի ելույթ, լուսանկարների, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում, մարզատոն

Հավաքի ընթացքում իրականացվող նախագծերը՝ ՝ Մայիսիկ ստուգատես

Ուսումնական գործունեություններն ըստ օրերի․
Մայիսի 17-ին՝ Ուրախ մարզատոն

 

Post Navigation