5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Տիեզերք”

«Տիեզերք» նախագիծ

Նախագծի տևողությունը- Սեպտեմբերի 11-Հոկտեմբերի 15

Նախագծի նպատակը- տիեզերքի մասին տարրական գիտելիքների հաղորդում, շրջակա աշխարհի ուսումնասիրություն, աշխարհճանաչողության ձևավորում

Նախագիծն իր մեջ ենթադրւմ է ստորև թվարկվածի համալիր և  փոխկապակցված ուսումնասիրությունը.

  • Արև
  • Լուսին
  • Աստղեր
  • Մոլորակ

Նախագիծն իր մեջ ներառոում է մաթեմատիկական, լեզվական, տեխնոլոգիական գործընթացների իրականացում:

Նախագիծը սկսում ենք իրակացնել հետևյալ հերթականությամբ.

  • Ես
  • Իմ բակը
  • Իմ քաղաքը
  • Իմ բնությունը
  • իմ մոլորակը
  • Տիեզերքը
    Ընդհանուր խնդիրներ՝

    • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
    • Սովորողների ակտիվ գործունեություն և նախագծի ընթացքի ստեղծական միջամտություն
    • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
    • Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
    • Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/ և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
    • Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում
    • Աշխատանքային խմբերի ձևավորում /անհատական, խմբային, դասարանական/
    • Կատարվելիք աշխատանքի ընթացիկ փուլեր
    • Ժամանակացույց /ըստ փուլերի և ամբողջական/
    • Մեթոդների ընտրություն
    • Անհրաժեշտ ՏՀՏ միջոցներիկիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
    • Անհրաժեշտ գործիքներ և նյութեր
    • Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
    • Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

    Աշխատանքի ընթացքը
    Առաջին դասարան
    Թվաբանություն
    Խմբավորումներ  / ըստ որոշակի հատկանիշի/, զույգերի կազմում,  անընդհատ և  դիսքրետ մեծություններ`մեծ և փոքր , շատ-քիչ, երկար- կարճ, հաստ- բարակ, աջ-ձախ,առաջ –հետ, վերև-ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: /Smart դասեր/ Բնագիտական փորձ, խաղեր , համաչափության և օրինաչափության  խաղ-դաս /SMART/:

     Մայրենի
    Գտնում են հանելուկ-նկարների պատասխանները /արև, լուսին, աստղեր և այլն…/:
    Հանելուկները`այստեղ, շուտասելուկներ:
    Երգ-երաժշտություն  /«Արև’, արև եկ-եկ»  երգերի շարք/
    Սովորում-խաղում  են  Աթ. Խնկոյանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը:
    Զրույց-քննարկում գիշերվա և ցերեկվա մասին:

    Նկարչություն  Մի գիծ ՝ես, մի գիծ՝ դու հնարքով . թղթի վրա նկարում ենք արևի և լուսնի տրամադրություն: Նկարում են ամպի տրամադրությունը:

    Տեխնոլոգիա. Մնջախաղ-ներկայացում:

    Ես և շրջակա աշխարհը.Դիտումներ, Զրույց-քննարկում արևի, լուսնի, ամպերի մասին:

    Մեդիատեխնոլոգիա.  Նկարում են  լուսինն ու աստղերը Pait-ով:

    Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
    • Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»
    • Հ. Թումանյան «Լուսաբացին»
    • Ա. Խնկոյան «Գիշեր»
    • Ա. Խնկոյան «Լուսին»
    • Հանելուկներ, շուտասելուկներ

    Նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝  աստղացուցարան:

Post Navigation