5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “2017-2018”

Հունիսիկ. Ուրախ լողափ՝ 5+6

 «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես

Անցկացման վայրերը՝ Հյուսիսային, Հարավային, Արևմտյան դպրոցներ, Քոլեջ

Օրը՝ Հունիսի 21

Ժամը՝ 11:00-12:30

Մասնակիցներ՝

Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան, Դիանա Գևորգյան
Քոլեջի 5-6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան, Տաթև Սահակյան, Լիլիթ Մովսիսյան

Ծրագրում՝

  1. Լողափնյա նախավարժանք, խաղեր
  2. Լողազգեստների fashion ցուցադրություն
  3. Նախավարժանք, ցնցուղ, լող

Խաղ 1
Յուրաքանչյուր շարքից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լիդույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, նախավարժանքից հետո ցնցուղ են ընդունում և ցատկում լողավազանը:

Հունիսիկ. «Բարև ջուր». ամփոփում

Ճամբարային երկուշաբթին Քոլեջում

Արև, ջուր, լող ։)

Հունիսիկ. 《Բարև ջուր》 ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես

Անցկացման վայրերը՝ Հյուսիսային, Հարավային, Արևմտյան դպրոցներ, Քոլեջ

Օրը՝ Հունիսի 14

Ժամը՝ 11:00-12:30

Մասնակիցներ՝

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան Read more…

Հունիսիկ․ Հակաբացիլ Կոմիտաս. ամփոփում

Այսօր «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատեսն  էր: Գնացել էինք Կենդանաբանական այգի:

«Հունիսիկ». Հակաբացիլ Կոմիտաս

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Երևանի կենդանաբանական այգի

Օրը՝ Հունիսի 7

Ժամը՝ 10:30-14:30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ,Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Սովորողները՝ գունավոր շապիկներով, արևային գլխարկներով Read more…

Հունիսի 1. ուրախ մռութաշար

Ֆոտոշարը՝ Անահիտ Գրիգորյանի

Տեսանյութը՝ շուտով

«Մայիսիկ». Սպորտլանդիա. ամփոփում

Մրգային խառնաշփոթ. ճամբարային 2-րդ օր

Եթե մրգային աղցան սիրում եք, ապա համեցեք մեզ մոտ: 🙂

Գիտե՞ս, որ…

Փղեր

Փղերն աշխարհի ամենամեծ ցամաքային կենդանիներն են։ Նրանք կարող են կշռել մինչ 12 տոննա։ Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի։ Ականջներով փղերը հով են անում և պաշտպանվում միջատներից։ Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է։ Նա շատ զգայուն է ․կարող է գետնից մանր հատիկներ բարձրացնել, մի փունջ խոտ պոկել, կամ էլ հաստ ճյուղ պոկել բարձր ծառից։ Այս հսկա կենդանին սնվում է խոտով և տերևներով։ Օրական նա ուտում է 45-450կգ կեր և խմում 100-300լիտր ջուր։

Read more…

Post Navigation