5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

«Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես

Օրը՝ 01.06.2023
Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Երաժշտության դաստիարակ` Մարինե Մկրտչյան
Իրականացման վայր՝ Քոլեջի ներքին բակ
Նպատակը` սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում

Խնդիրները՝

  • երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը,
  • սովորողների գեղագիտական ճաշակի ձևավորում:
Read more…

«Հունիսիկ» 2023 

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5-6 տարեկանների «Հունիսիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան

  • 1-ին շաբաթ՝ «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես
    Ամփոփումը՝ տե՛ս այստեղ
  • 2-րդ շաբաթ՝ «Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի, կերպարվեստի ստուգատես
    Ամփոփումը՝ տե՛ս այստեղ
  • 3-րդ շաբաթ՝ «Ջա՜ն, լողափ»  լողափային գործունեության ստուգատես
    Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

Մեր պարերը

Ժամանակահատվածը՝ 21.11.2022-09.12.2022
Հանադիպման օրերը՝ երկուշաբթի, ուրբաթ
Ժամը՝ 13։00
Վայրը՝ Քոլեջի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պարուսույց՝ Լաերտ Գրիգորյան
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա ՍարգսյանԷլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան,
Նպատակը` Պատրաստվում ենք Քոլեջի ուրբաթ-համերգին

Խնդիրներ՝
• Ազգային պարերի միջոցով գեղարվեստական ճաշակի, ռիթմիկայի զարգացում

Նախագծի նկարագրությունը

 Քոլեջի ուրբաթ-համերգին Քոլեջի 5 տարեկանները ներկայանալու են նոր պարով՝ Կոմիտասի շորոր: Նախ կվերհիշենք մեա արդեն իսկ ծանոթ պարերը և կսովորենք մեր նոր պարը:

Պարեր՝   Լիկիլի, Թամզարա, Բուլուլ, Կռնկավե
Նոր պար՝ Կոմիտասի շորոր

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Օտար լեզուներ. 2019-2020

Քոլեջ — Անահիտ Գրիգորյանի խումբ

2019-2020 ուսումնական տարում, փետրվար ամսից սկսած, Քոլեջի 5-6 տարեկանների խմբում  աշխատել են օտար լեզվի մասնագետները:

Ամբողջական փաթեթները, դրանց ամփոփումները դրված են դասավանդողների բլոգներում, համապատասխան բաժնում (իմ բլոգում դրված են դասավանդողների բլոգերի հղումները): Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում դասավանդողները շաբաթվա ընթացքում մեկ օր Teams հարթակում հանդիպել են սովորողների հետ՝ նախապես ուղարկելով շաբաթվա թեմաներն ու անելիքները (բլոգերում ամփոփված են նաև առցանց հանդիպումների տեսագրությունները): Սովորողների պատրաստած տեսանյութերն ամփոփված են թե՛ դասավանդողների (ռուսերեն, անգլերեն), թե՛ մեր դասարանական բլոգում՝ 1, 2 (մի մասը):

Արևմտյան դպրոց — Մարիամ Խաչատրյանի խումբ

2019-2020 ուսումնական տարում Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում օտար լեզուներ դասավանդել են`

Մարիամ Խաչատրյանի բլոգում չկար օտար լեզուների բաժին, չկային օտար լեզվի դասավանդողների բլոգների հղումները, բայց կային հետևյալ նախագծերի ամփոփումները.

Հյուսիսային դպրոց — Լիանա Ռոզիկյանի խումբ

2019-2020 ուսումնական տարում Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների խմբում օտար լեզուներ դասավանդել են`

Լիանա Ռոզիկյանի բլոգում չկար օտար լեզուների բաժին, չկային օտար լեզվի դասավանդողների բլոգների հղումները, բլոգում տեղադրված էր առցանց հանդիպումների ժամանակացույցը:

 

Մեր մեդիայբբենարանները

Քոլեջի 5-6 տարեկանները ներկայացնում են իրենց մեդիաայբբենարանները:

Ներկայացնում է Միքայել Մարինո Անտոնիոն:

Read more…

Յուզբաշյանների ընտանեկան դպրոցը. շաբաթվա ամփոփում

Քոլեջի 6 տարեկանների խմբի Վահեն և նրա մայրիկ Սոֆյան խոսում են շրջակա միջավայրի պահպանման մասին: Շատ համով զրույց է ստացվել: Լսե՛ք և հետևե՛ք Վահեի խորհուրդներին:

Մարինոների ընտանեկան դպրոցը. շաբաթվա ամփոփում

Խելացի Միկան շարունակում է իր հագեցած առօրյան՝ ներկայացնելով իր չափումները, և հրավիրում է միասին բեմադրություններ անելու:

Մկրտչյանների, Խաչատրյանների, Գալստյանների ընտանեկան դպրոցը. շաբաթվա ամփոփում

Մկրտչյանների, Խաչատրյանների և Գալստյանների ընտանեկան դպրոցներում խոհանոցային իրարանցում է: Այս շաբաթ նրանք թխում են իրենց անվան տառերը:

Ներկայացնում է Արսեն Մկրտչյանը:

Ներկայացնում է Էդմոն Խաչատրյանը:

Ներկայացնում է Անգելինա Գալստյանը:

 

Ես կարողանում եմ. ներկայանում է Էլենը

Էլենը պատմում է, թե ինչ է կարողանում անել: Պարզվում է՝ մեր ճտպտանը կարողանում է նույնիսկ սուրճ պատրաստել: 🙂

Ողջու՜յն, ես Էլենն եմ

Ժպտերեսիկ և խելացի Էլենն այս տարի սովորելու է Քոլեջի 5 տարեկանների խմբում; Նա սիրում է երգել, խաղեր խաղալ, քույրիկի հետ դասեր սովորել:

Post Navigation