5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the category “Սեպտեմբերիկ ամփոփում”

«Սեպտեմբերիկ». միասնական տոնախմբություն

Ստուգատեսի 4-րդ օրն ամփոփեցինք սեպտեմբեր ամսվա մեր սովորած բանաստեղծություններն ու երգերը: Մեզ էին միացել Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները, ընկեր Մանուշակը և ընկեր Ռուզանը: Օրը կարևոր էր մեզ համար, քանի որ հենց այդ օրը եղավ մեր խմբասենյակի բացումը: Ընկեր Գնելը և Ռոբոտիքս խմբի տղաները անակնկալ էին պատրաստել մեզ համար՝ գիպսե շնիկներ:

This slideshow requires JavaScript.

 

«Սեպտեմբերիկ». մարմնամարզական ստուգատես

Օրվա պատումը դիտե՛ք ֆոտոշարքով

This slideshow requires JavaScript.

«Սեպտեմբերիկ». Տեխնոլոգիական ստուգատես

Օրվա պատումը դիտե՛ք ֆոտոշարքով…

This slideshow requires JavaScript.

«Սեպտեմբերիկ». Լողափնյա ստուգատես

Նկարահանումը՝ Լիլիա Զախարյանի

Տեսանյութը՝ Անահիտ Գրիգորյանի

«Սեպտեմբերիկ». 5-րդ օր. Մարզական ավազաթերապիա

Վայրը` Սեբաստիա մարզադաշտի ավազային հատված

Օրը` Սեպտեմբերի 29, ժամը՝ 11:00-12:00

Սովորողների և դասվարների պահանջվող մարզավիճակը՝ գլխարկներով, բոկոտն, շորտերով,ուսապարկերով( ուսապարկում լինի ջուր, թաց և չոր անձեռոցիկներ, փոխնորդ շորեր):

Հյուսիսային դպրոցի և Քոլեջի սովորողներն  ավազաթերապիային կմասնակցեն 11:00-11:30, իսկ Արևմտյան և Հարավային դպրոցի սովորողները՝ 11:30-12:00:

Մարզական խաղեր

Մաս 1.Ավազային մարզախաղեր:

Անհրաժեշտ մարզագույք. գնդակներ, պարաններ:

Մաս 2.Ազատ, զվարճալի մարզախաղեր:

«Սեպտեմբերիկ». 4-րդ օր. Միասնական տոնախմբություն

 

Վայրը` Քոլեջ

Օրը` Սեպտեմբերի 28, ժամը՝ 12:00-12:30

Սովորողները`գունավոր  շապիկներով

«Արևներ» շարքը

2.Խաղ «Ծուղրուղու»՝ սովորողները 3 անգամ կանչում են ծուղրուղու` սկզբում կամաց, հետո քիչ բարձր, վերջում զիլ և արտասանում են «Լուսաբացին» բանաստեղծությունը.
— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։ Read more…

«Սեպտեմբերիկ». 3-րդ օր. Մարմնամարզական ստուգատես

Վայրը` Խառնարանի մարզադահլիճ

Օրը՝ սեպտեմբերի 27 , ժամը՝ 11:00-12:00

Նկարագրություն

Ազատ վարժություններ` շարք, վազք, նախավարժանք

Մարզական խաղեր`
1.Առաջին մասնակիցը վազքով փոքրիկ գնդակը պատվանդանին դրված  տանում, դնում է թասի մեջ և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Մյուս մասնակիցը վազքով գնում է գնդակը  բերում է: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
2.Մասնակիցը գնդակը ձեռքին վազքով անցնում է բուլավաների արանքներով, գնդակը դնում է օղակի մեջ և վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով բուլավաների արանքով գնում է գնդակը  բերում է: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
3. Առաջին մասնակիցը գլուխկոնծի է տալիս, անցնում օղակի միջով, ընկերոջ ձեռքին հարվածում, կանգնում վերջում: Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:
4.Սովորողները հերթով  քայլում են մարզանստարանի վրա, իջնում և վազքով կանգնում շարքի վերջում:
Մարզագույք`
Գնդակներ, օղակներ, պարաններ, բուլավաներ, ներքնակներ:

«Սեպտեմբերիկ». 2-րդ օր. Տեխնոլոգիական ստուգատես

ՕրըՍեպտեմբերի 26ժամը՝ 11:00-12:00

Վայրը`  Քոլեջ

Անհրաժեշտ նյութեր`  ալյուրաղջուրգունաներկձեթ

Նկարագրություն`

10/15 րոպե ալյուրով այլընտրանքային նկարչություն ենք անումհետո անհրաժեշտ
բաղադրամասերը չափում ենքլցնում թասիկի մեջ և պինդ խմոր հունցումԽմորը
բաժանում ենք փոքր գնդերիԵրեխաների ձեռքերը ձեթոտում ենք, ձեռքի ափի մեջ իր նախընտրած գունաներկից կաթեցնում և խմորի գնդիկներից մեկը
տալիսորպեսզի լավ տրորելով խմորը գունավորիԵրբ գունավոր գնդիկները պատրաստ  լինեն, առաջարկում ենք ծեփել նախընտրած հեքիաթի հերոսին:
Ստեղծված կերպարներով ծանոթ հեքիաթ ենք բեմադրում կամ նորը հորինում: Read more…

«Սեպտեմբերիկ». 1-ին օր. Լողափնյա ստուգատես

Օրը` Սեպտեմբերի 25, ժամը՝ 13:00-14:00

 Վայրը`  Քոլեջ

Ծրագրում՝

  1. Լողափնյա նախավարժանք, խաղեր
  2. Լողազգեստների fashion ցուցադրություն
  3. Նախավարժանք, ցնցուղ, լող

Նկարագրություն`

Օջառաջրով պղպջակներ ենք պատրաստում, բաժանվում ենք 3-4 խմբի և մրցում, թե ում մոտ ավելի մեծ, գունավոր, հետաքրքիր պղպջակ, պղպջակների բուրգ կստացվի

Անհրաժեշտ նյութեր՝
Ջուր, հեղուկ օճառ, գլիցերին, հյութի ձողիկներ, մետաղյա լար (մեծ պղպջակ ստանալու համար), տարբեր չափերի գունավոր թասեր Read more…

Post Navigation