«Սեպտեմբերիկ». Տեխնոլոգիական ստուգատես
Օրվա պատումը դիտե՛ք ֆոտոշարքով…
Օրվա պատումը դիտե՛ք ֆոտոշարքով…
Վայրը` Սեբաստիա մարզադաշտի ավազային հատված
Օրը` Սեպտեմբերի 29, ժամը՝ 11:00-12:00
Սովորողների և դասվարների պահանջվող մարզավիճակը՝ գլխարկներով, բոկոտն, շորտերով,ուսապարկերով( ուսապարկում լինի ջուր, թաց և չոր անձեռոցիկներ, փոխնորդ շորեր):
Հյուսիսային դպրոցի և Քոլեջի սովորողներն ավազաթերապիային կմասնակցեն 11:00-11:30, իսկ Արևմտյան և Հարավային դպրոցի սովորողները՝ 11:30-12:00:
Մարզական խաղեր
Մաս 1.Ավազային մարզախաղեր:
Անհրաժեշտ մարզագույք. գնդակներ, պարաններ:
Մաս 2.Ազատ, զվարճալի մարզախաղեր:
Վայրը` Քոլեջ
Օրը` Սեպտեմբերի 28, ժամը՝ 12:00-12:30
Սովորողները`գունավոր շապիկներով
«Արևներ» շարքը
2.Խաղ «Ծուղրուղու»՝ սովորողները 3 անգամ կանչում են ծուղրուղու` սկզբում կամաց, հետո քիչ բարձր, վերջում զիլ և արտասանում են «Լուսաբացին» բանաստեղծությունը.
— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։ Read more…
Վայրը` Խառնարանի մարզադահլիճ
Օրը՝ սեպտեմբերի 27 , ժամը՝ 11:00-12:00
Նկարագրություն
Ազատ վարժություններ` շարք, վազք, նախավարժանք
Մարզական խաղեր`
1.Առաջին մասնակիցը վազքով փոքրիկ գնդակը պատվանդանին դրված տանում, դնում է թասի մեջ և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Մյուս մասնակիցը վազքով գնում է գնդակը բերում է: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
2.Մասնակիցը գնդակը ձեռքին վազքով անցնում է բուլավաների արանքներով, գնդակը դնում է օղակի մեջ և վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով բուլավաների արանքով գնում է գնդակը բերում է: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
3. Առաջին մասնակիցը գլուխկոնծի է տալիս, անցնում օղակի միջով, ընկերոջ ձեռքին հարվածում, կանգնում վերջում: Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:
4.Սովորողները հերթով քայլում են մարզանստարանի վրա, իջնում և վազքով կանգնում շարքի վերջում:
Մարզագույք`
Գնդակներ, օղակներ, պարաններ, բուլավաներ, ներքնակներ:
Օրը` Սեպտեմբերի 26, ժամը՝ 11:00-12:00
Անհրաժեշտ նյութեր` ալյուր, աղ, ջուր, գունաներկ, ձեթ
Նկարագրություն`
10/15 րոպե ալյուրով այլընտրանքային նկարչություն ենք անում, հետո անհրաժեշտ
բաղադրամասերը չափում ենք, լցնում թասիկի մեջ և պինդ խմոր հունցում: Խմորը
բաժանում ենք փոքր գնդերի: Երեխաների ձեռքերը ձեթոտում ենք, ձեռքի ափի մեջ իր նախընտրած գունաներկից կաթեցնում և խմորի գնդիկներից մեկը
տալիս, որպեսզի լավ տրորելով խմորը գունավորի: Երբ գունավոր գնդիկները պատրաստ լինեն, առաջարկում ենք ծեփել նախընտրած հեքիաթի հերոսին:
Ստեղծված կերպարներով ծանոթ հեքիաթ ենք բեմադրում կամ նորը հորինում: Read more…
Օրը` Սեպտեմբերի 25, ժամը՝ 13:00-14:00
Վայրը` Քոլեջ
Ծրագրում՝
Նկարագրություն`
Օջառաջրով պղպջակներ ենք պատրաստում, բաժանվում ենք 3-4 խմբի և մրցում, թե ում մոտ ավելի մեծ, գունավոր, հետաքրքիր պղպջակ, պղպջակների բուրգ կստացվի
Անհրաժեշտ նյութեր՝
Ջուր, հեղուկ օճառ, գլիցերին, հյութի ձողիկներ, մետաղյա լար (մեծ պղպջակ ստանալու համար), տարբեր չափերի գունավոր թասեր Read more…
25.09.2017
Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան, Մարինե Մկրտչյան
Ծրագրում՝
1-ին օր՝ Լողափնյա ստուգատես
2-րդ օր՝ Տեխնոլոգիական ստուգատես
3-րդ օր՝ Մարմնամարզական ստուգատես
4-րդ օր՝ Միասնական տոնախմբություն
5-րդ օր՝ Բարձունքի հաղթահարում