5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

«Նոյեմբերիկ». Լավաշթխիկ

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 16.11.2017, ժամը՝ 10.30-12.00

Անցկացման վայրը՝ Քոլեջ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Նկարագրությունը՝

Նախ խոսում ենք խմորի բոլոր բաղադրիչների մասին՝ ալյուրի, ջրի, աղի ձևի, համի, հոտի, այն մասին, թե ալյուրն ինչից են ստանում և այլն: Այնուհետև պատրաստում ենք խմորը՝ ընթացքում հաշվելով, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ ենք օգտագործում: Երբ խմորը հունցում ենք, թողնում ենք, որ այն հանգստանա: Հասունանալուց հետո բաժանում ենք գնդերի և անցնում գործի:

Մասնակիցների համար անհրաժեշտ պարագներ ՝ գլխարկ, աշխատանքային գոգնոց, գրտնակ:

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝  ալյուր, աղ, ջուր:

Լավաշ թխելու խաղերգեր

ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր մազերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր հոնքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր դոշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ուսերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թևերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թաթերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր բըտըվնուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր փեշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ոտքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր:

ԳՈՒՆԴ ԱՆԵՄ

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

ՔՈՒՐԻԿ ԶԻԶԻ

Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:

Արդյունքում՝ համտեսում ենք մեր թխած լավաշը, օրվա պատումը ներկայացնում տեսաֆիլմի, ֆոտոպատումի տեսքով:

 

Single Post Navigation

3 thoughts on “«Նոյեմբերիկ». Լավաշթխիկ

  1. Ծանուցում՝ «Նոյեմբերիկ» ստուգատես | 5 տարեկանների մեդիամիջավայր

  2. Ծանուցում՝ Լավաշթխիկ — 5 տարեկանների մեդիամոլորակ

  3. Ծանուցում՝ Լավաշթխիկ | 5 տարեկանների մեդիամիջավայր

Թողնել մեկնաբանություն