5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Դիջիպատում 2013

 Առհասարակ, իմ կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկը համարում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատելը: Միջավայր, որտեղ հնարավորություն ունես ոչ միայն «աշխատելու», այլև ինքնակրթվելու, բացահայտելու, երևակայելու, ստեղծագործելու և զարգանալու:

 2013-ն ինձ համար շատ բեկումնալից էր: Տարին սկսվեց Դիջիթեք 2013-ով, որտեղ ես և իմ 5 տարեկանների խումբը «Ուսումնական բլոգ, կայք, էջ» անվանակարգում ներկայացրեցինք մեր դասարանական բլոգը և արժանացանք մրցանակի:

Կարևորում եմ նաև, որպես դիպլոմային նախագծի ղեկավար, մեր քոլեջի «Նախադպրոցականի կրթություն» բաժնի մի խումբ ուսանողների հետ աշխատելը, որի արդյունքում միասին ստեղծեցինք «Բզեզիկներ» ուսումնական բլոգը:

Կարևոր ձեռքբերում էր նաև երաժշտական կրթություն ստանալս: 2013-ին ավարտեցի քոլեջը՝ ստանալով երաժշտության ուսուցչի, երաժշտական ղեկավարի որակավորում: Սիրում եմ երաժշտությունը, հատկապես եթե այն մատուցվում է ճիշտ և մաքուր: Իսկ «Սեբաստացիներ» երգչախմբում երգելն, անխոս, ձեռբերում է այդ առումով:

Ամա՜ռ: Էլ ինչ ամառային ուսումնական ճամբար առանց ինձ: 2 շաբաթ աշխատեցի Նոր դպրոցի ամառային ճամբարում՝ որպես ճամբարի պետ: Միշտ աշխատել եմ նույն տարիքի երեխաների հետ, իսկ ճամբարում աշխատելը մեծ փորձի ձեռքբերում էր, քանի որ 2 հրաշալի շաբաթ անցկացրեցի 5-12 տարեկանների տարատարիք խմբի հետ:

Տարին առանձնացավ նրանով, որ 5 տարի աշխատելով 5 տարեկանների մեկամյա նախապատրաստական խմբում՝ 2013-ին իմ խմբի հետ տեղափոխվեցի 2-րդ դասարան: Իսկ նախագծային ուսուցումն իր հերթին էլ ավելի նպաստեց ինքնավստահ լինելու և առաջ գնալու: Կարևոր էր նաև կրտսեր և ավագ դպրոցի սովորողների համատեղ աշխատանքը՝ Աշնանային ծառատունկ 2013, երբ ավագ ընկերներն օգնում էին փոքրերին ուսումնասիրել, բացահայտել և, իսկապես, իմացումի հրճվանք ապրել:

Իսկ տարեվերջյան իմ ձեռբերման մասին բոլորդ եք տեղյակ, կարծում եմ՝ կարիք չկա գրելու: Չնայած՝ «ձեռքբերում» բառն այս դեպքում տեղին չէ:  Ուղղակի ուզում եմ ասել, որ երջանիկ եմ:

Վստահ եմ, որ 2014-ը հաջողակ և բեղուն տարի է լինելու բոլորիս համար՝ բոլոր առումներով: Դեռ շատ անելիքներ կան, նորանոր նախագծեր ու դրանցից բխող արդյունքներ:

Single Post Navigation

1 thoughts on “Դիջիպատում 2013

  1. Ընկ. Անահիտ ջան, իմ համեստ կարծիքով, Ձեր ամենամեծ ձեռքբերման մասին Դուք համեստաբար լռել եք… չէ, տարեվերջյանի մասին չեմ ասում։ Այլ էն, որ Դուք սիրված եք մեր երեխաների կողմից… Դրանից մեծ ու դրանից ավելի ճշմարիտ գնահատական ես չգիտեմ։ Թող էդ փոխադարձ սերը նոր ու հետաքրքիր շարունակություն ունենա 2014-ին 🙂

Թողնել մեկնաբանություն