5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

«Դեկտեմբերիկ». Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

Մասնակիցները՝  Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

Օրը՝ 06.12.2018  

Ժամը՝ 11.00-13.00

Նպատակը՝  Երեխաների և ծնողների համատեղ տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում ռոդարիական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ծնողներին ներգրավել երեխաների գործունեությանը
  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Գունավոր մատիտներով ձեռնոցի գծապատկերի վրա կնկարեն իրենց պատկերացրած տիկնիկը: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը և միասին կպատրաստեն ձեռնոց-տիկնիկ, որը կօգտագործեն հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:Աշխատանքն ավարտող երեխաները շիրմայի մոտ կխաղացնեն իրենց տիկնիկը և կներկայացնեն իրենց տիկնիկ-հերոսին:

Երեխաները կաշխատեն ծնողների հետ, նրանց կօգնի, կուղղորդեն տեխնոլոգիայի դասվանդողը, դասվարները: Գործունեության ավարտից հետո, ծնողները, որպես խաղընկեր և հանդիսատես, կմասնակցեն տիկինիկների առաջին խաղին:

Այն ծնողները, որոնք աշխատում են և չեն կարող դասարանում մասնակցել տիկնիկների պատրաստմանը, սովորողների հետ կաշխատեն տանը: Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Ամփոփում 12, 3, 4, 5

Single Post Navigation

3 thoughts on “«Դեկտեմբերիկ». Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

  1. Ծանուցում՝ «Դեկտեմբերիկ» | 5 տարեկանների մեդիամիջավայր

  2. Ծանուցում՝ Հեքիաթների ֆլեշմոբը 5-6 տարեկանների խմբում | 5-6 տարեկանների մեդիամիջավայր

  3. Ծանուցում՝ Հեքիաթների ֆլեշմոբը 5-6 տարեկանների խմբում – Մադլեն Թերզյան

Թողնել մեկնաբանություն