5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

«Փետրվարիկ». տեխնոլոգիական ստուգատես. թումանյանական հերոսները խոհանոցում

Sandwiches-de-animales

Օրը՝ 07.02.2019

Ժամը՝ 11։00-12։00

Անցկացման վայրը՝

Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, Քոլեջի 5-6 տարեկանների խմբասենյակներ

Նպատակը՝

Սեպտեմբեր-հունվար ամիսների ընթացքում սովորած թումանյանական բանաստեղծությունների ներկայացում պատառիկ-կերպարների կամ բրդուճ֊կերպարների միջոցով:

Խնդիրները՝ 

  • Թվարկել ծանոթ ստեղծագործությունների հերոսներին, առանձնացնել մեկին
  • Խմբավորել, տեսակավորել մթերքը
  • Պատրաստել համեղ կերպարներ՝ օգտվելով խոհանոցային պարագաներից 
  • Անուն դնել պատրաստած պատառիկին
  • Բեմադրել ստեղծագործությունը

Անհրաժեշտ նյութերը՝ հաց, պանիր, զեյթուն, լոլիկ, կանաչի և այլն (յուրաքանչյուր խումբ ընտրում է իրեն անհրաժեշտ մթերքները):

Նկարագրությունը՝ 

Սովորողներից յուրաքանչյուրն ընտրում է թումանյանական այն ստեղծագործությունը կամ ստեղծագործությունները, որոնց հերոսներին ցանկանում է պատրաստել: Խոհանոցային ափսեների մեջ ամեն մեկը պատրաստում է իր նախընտրած կերպարը: Պատրաստելուց հետո բերանացի արտասանում ենք, բեմադրում ստացված կերպարներով:

Արդյունքում՝ 

Դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում են ամբողջ ընթացքը և ֆիլմի, ֆոտոպատումի տեսքով տեղադրում դասարանական բլոգում:

 

Մասնակիցները՝

Արևելքի 5-6 տարեկաններ, Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Արևմուտքի 5-6 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան

Հարավի 5-6 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Հյուսիսի 5-6 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Քոլեջի 5-6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

 

Single Post Navigation

3 thoughts on “«Փետրվարիկ». տեխնոլոգիական ստուգատես. թումանյանական հերոսները խոհանոցում

  1. Ծանուցում՝ Ամիսիկներ. փետրվարիկ — «Իմացումի հրճվանք» լաբորատորիա 2018-2019

  2. Ծանուցում՝ «Փետրվարիկ» | 5-6 տարեկանների մեդիամիջավայր

  3. Ծանուցում՝ Փետրվարիկ 2019. ամփոփում – 5 տարեկանների մեդիաաշխարհ

Թողնել մեկնաբանություն