5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

«Ապրիլիկ». Ծիսական, զատկական խոհանոց

Օրը՝  02.04.2020

Անցկացման վայրը ՝ ընտանիքում

Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ և նրանց ընտանիքի անդամներ

Նպատակը՝

  • Զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում

Խնդիրները՝

  • ճանաչել, թվարկել զատկական ուտեստները
  • խոհարարական հմտությունների ցուցադրում

Ընթացքը՝

Յուրաքանչյուր սովորող ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ընտրում է, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Անմիջական մասնակիցներ են նաև ծնողները: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով:

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

 

Single Post Navigation

Թողնել մեկնաբանություն