5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

«Հոկտեմբերիկ». 3-րդ օր. Միասնական տոնախմբություն + Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես.օր 3-րդ

Օրը` Հոկտեմբերի 26, ժամը՝ 09:00-10:20

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Մաս 1-ին՝ 09:00-10:30

Ընդհանուր պարապմունք՝ Միասնական տոնախմբություն

Վայրը`Քոլեջ, Հյուսիսային,Հարավային, Արևմտյան դպրոցներ   

Ծրագրում՝

Հնչում է երաժշտություն:

Խմբերը երեք անգամ կանչում են պըզ-պըզ-պըզպըզան`  սկզբում կամաց, հետո՝ քիչ բարձր, վերջում՝ զիլ:

Արտասանում ենք Ա.Խնկոյանի  «Մեղու» բանաստեղծությունը.

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Երգում ենք «Կոտ ու կես» երգը:

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Արտասանում և խաղում ենք «Խնոցի»-ն.

Խնոցի, խնոցի,
Գցեցի  ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ  հանեցի:

Երգում ենք «Հարիհարիխնոցի» երգը

Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Բերքդ բարի, խնոցի

Արտասանում ենք Ղ.Աղայանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը.

Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկչում է
Ծլվլալով.
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով. 
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Երգում ենք «Հեփհոպ» երգը

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

Արտասանում ենք Ա.Խնկոյանի «Գիշեր» բանաստեղծությունը.

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

Երգում ենք «Ջաղացս մանի, մանի» երգը

Ջաղացս մանի մանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ցորենը ալյուր անի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ջաղցի քարեր չըխկչըխկա
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Քունս անուշ կտանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Աղունը փոշի փոշի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ալրատունը կհոսի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ախպեր ջան խուրջինդ բեր
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ածենք լուսը ալուրի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ջաղացս մանի մանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ցորենը ալյուր անի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Պարում ենք Կոմիտաս «Շորոր»

Մաս 2-րդ՝ 09:30-10:30 Մարզական ստուգատես դպրոցներում

Նկարագրությունը`

Հանդերձարաններում անհրաժեշտ պարագաները՝ նստարաններ, կախիչներ կան:

Անհրաժեշտ մարզագույք՝ փոքրերի համար պլաստմասե օղակներ, բուլավաներ, գնդակներ՝ մեծ ու փոքր, ցատկապարաններ:

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը, մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Հիգիենայի կանոններ

Ուտել մարզվելուց մոտ 1 ժամ առաջ, մարզասրահ մտնել փոքրիկ սրբիչներով և մի շիշ ջրով՝անհրաժեշտության դեպքում մի քանի կում խմելու համար, երկար մազերը հավաքել, չկրել որևէ աքսեսուար՝ ժամացույց, թևնոց, վզնոզ, մատանիներ, ականջօղեր, գրպանները դատարկել: Մարզահագուստը և մարզակոշիկները լինեն հարմար, թեթև, հասարակ: Արգելվում է մաստակ ծամել: Մարզվելուց անմիջապես հետո սառը ջուր չխմել:

Մարզասրահում ունենալ առաջին բուժօգնության պարագաներ՝ յոդ, բամբակ, վիրակապ:

Պարապմունքը բաղկացած է երեք մասից՝ նախավարժանք, բուն պարապմունք (գլուխկոնծի, նապաստակի, բադի, գորտի ցատկ, խեցգետնի քայլ…), էստաֆետային խաղեր:

Պարապմունքից անմիջապես հետո փոխել խոնավ շապիկը, մարզահագուստը, լվացվել:

Single Post Navigation

2 thoughts on “«Հոկտեմբերիկ». 3-րդ օր. Միասնական տոնախմբություն + Մարզական ստուգատես

  1. Ծանուցում՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես | 5 տարեկանների մեդիամիջավայր

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 26.10.2017 | 5 տարեկանների մեդիամիջավայր

Թողնել մեկնաբանություն