5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the day “25 Հոկտեմբերի, 2017”

«Հոկտեմբերիկ». Մարզական ստուգատես

Մարզական ստուգատեսի առաջին մասն անցկացրեցինք Սեբաստիա մարզադաշտի ավազե հրապարակում, ավազով մի լավ խաղացինք, թավալ տվեցինք, գնդակներով փոխանցումներ կատարեցինք, ցատկոտեցինք: Երկրորդ մասն անցկացրեցինք մարզադահլիճում: Ընդհանուր նախավարժանքից հետո էստաֆետային խաղեր խաղացինք: Ստուգատեսն անցավ հաճելի մթնոլորտում և մարզական տրամադրությամբ:

Լուսանկարները՝ Լիլիա Զախարյանի, տեսաֆիլմը՝ շուտով:

This slideshow requires JavaScript.

Աշխատանքային նախագիծ 26.10.2017

  • 09:00-09:30 Առավոտյան միասնական ընդհանուր պարապմունք
  • 09:30-09:40 Քայլք դեպի Արևելյան դպրոց
  • 09:45-10:30 Մարզական ստուգատես
  • 10:30-10:35 Վերադարձ Քոլեջ
  • 10:35-11:00 Նախաճաշ
  • 11:05-12:00 Այցելություն Քոլեջի հարակից բակ. միջավայրի խնամք, հեքիաթի ունկնդրում
  • 12:00-12:10 Վերադարձ Քոլեջ
  • 12:10-12:30 Բանավոր մաթեմատիկա. համեմատում
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:30 Ուսուցողական խաղեր. երկրաչափական պատկերների միջոցով թվերի ստացում
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում

Read more…

Post Navigation