5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the day “1 Փետրվարի, 2020”

Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկո-Ապոր անվան գրադարան

Օրը՝ 05.02.2020

Ժամը՝ 10:15 — 13:00

Այցելության վայրը՝  Խնկո-Ապոր անվան գրադարան

Մասնակիցները՝  Քոլեջի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝  Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան

Նպատակը՝ 

Ծանոթացում գրադարանի հետ(գլխավոր ընթերցասրահ, երաժշտական սրահ), հեքիաթի ունկնդրում:

Խնդիրները՝

  • Շրջայց և ծանոթացում միջավայրին
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում , հեքիաթի ընթերցում և ինտերակտիվ երաժշտական խաղի կազմակերպում
  • Խնկոյանական ընթերցումներ գրադարանում

Նկարագրությունը՝

Գրադարանում մեզ կդիմավորի ուղեկցորդ֊գրադարանավարը, ով կծանոթացնի գրադարանի հետ։ Կայցելենք ընթերցասրահ, որտեղ կան շատ գրքեր և հարմարավետ անկյուն՝ ընթերցանությամբ զբաղվելու, գրքերը թերթելու համար։ Հաջորդ սրահը ձայնադարանն է լինելու, որտեղ սովորողները կլսեն երաժշտական փոքրիկ կտորներ և կփորձեն գուշակել՝ որ մուլտֆիլմից է։ Իսկ մուլտսրահում միասին հայկական որևէ մուլտֆիլմ կդիտենք, կքննարկենք։ Վերջում  կայցելենք Հեքիաթասաց մորաքրոջը, ով մեզ համար հեքիաթ կպատմի։

Արդյունքում՝

Ամբողջ ընթացքը տեսանյութերի և ֆոտոշարքերի տեսքով կհրապարակվեն դասարանական բլոգում:

Թումանյանական օրեր

Ժամանակահատվածը՝  Փետրվարի 1-28

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ,Լիլիա Զախարյան , Էլմիրա Մարգարյան

Նպատակը՝ Ծանոթացում թումանյանական ստեղծագործություններին

Ընթացքը՝

  • Զրույց-ծանոթացում  Հ․Թումանյան  հետ, նրա ստեղծագործություններին
  • Նկարում ենք սիրելի հերոսներին,  մուտքագրում ծանոթ բառեր, ձայնագրում ծանոթ հեքիաթներն ու բանաստեղծությունները։
  • Ռոդարիական հնարքների կիրառում՝ հեքիաթների շիլափլավ, նոր ավարտ ծանոթ հեքիաթին կամ բանաստեղծությանը
  • Ընտանեկան նախագիծ. Թումանյանն ընտանիքում. կարդում ենք Թումանյան
  • Տեխնոլոգիական գործունեություն. Թումանյանական հերոսներով խամաճիկների ստեղծում
  • Աուդիոհեքիաթների ստեղծում

Ստեղծագործություններ՝

«Էս էն է…», «Իրիկուն», «Փիսիկի գանգատը», «Մարտ», «Արտուտիկ», «Կռունկներ», «Անբան Հուռին», «Պոչատ աղվեսը», «Ամպն ու սարը»։

Ուսումնական ճամփորդություն՝ 

Նախատեսվում է ուսումնական ճամփորդություն  Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Post Navigation