5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the day “3 Փետրվարի, 2020”

«Փետրվարիկ». Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

Օրը՝ 06.02.2020  

Ժամը՝ 11։00֊12։30

Մասնակիցները՝  Քոլեջի 5֊6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան

Նպատակը՝  Երեխաների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, թումանայանական օրերի շրջանակում՝ դասարան֊լաբորատորիայում թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Գունավոր մատիտներով ձեռնոցի գծապատկերի վրա կնկարեն իրենց պատկերացրած տիկնիկը: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը և միասին կպատրաստեն ձեռնոց-տիկնիկ, որը կօգտագործեն հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:Աշխատանքն ավարտող երեխաները շիրմայի մոտ կխաղացնեն իրենց տիկնիկը և կներկայացնեն իրենց տիկնիկ-հերոսին:

Անհրաժեշտ նյութերը՝ գունավոր կտորներ, ուլունքներ, թելեր, մկրատ, տաք սոսինձ։

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Post Navigation