5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Archive for the day “26 Փետրվարի, 2020”

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Նախագծի նպատակը`

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում, ցուցադրում
  • ինքնուրույնության դրսևորում

Անհրաժեշտ գործիքները՝ 

անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Միջավայրը՝տանը

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների

Մայրենի լեզու ստեղծականություն մեդիա

  • Տեսապատումների ստեղծում «Իմ Մայրիկը » թեմայով
  • Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ մայրիկներին, տատիկներին, քույրիկներին
  • Դիմանկարաշարերի ցուցադրություն

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում:

Post Navigation